Բյուջեի հարկային եկամուտները աճել են 19%-ով
Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում մեր երկրի պետական գանձարանը համալրվել է 657 մլրդ դրամ հարկային եկամուտներով և պետական տուրքերով:
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են շուրջ 19%-ով կամ 103.5 մլրդ դրամով:
Աճը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, մաքսատուրքի, ինչպես նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրված մեկ միասնական հարկի` եկամտային հարկի աճով և նոր ներդրված շրջանառության հարկի մուտքերով: