Տնտեսական

USD BUY - 381.50+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 445.50+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 59.62-1.00 WTI - 55.96-0.94
COMEX:  GOLD - 4320.30+0.32 SILVER - 62.70-0.38
COMEX:  PLATINUM - 1913.30+3.92
LME:  ALUMINIUM - 2866.00-0.09 COPPER - 11655.50+1.22
LME:  NICKEL - 14346.00-1.65 TIN - 40947.00-0.94
LME:  LEAD - 1941.00-1.37 ZINC - 3093.50-1.01
FOREX:  USD/JPY - 154.89+0.04 EUR/GBP - 1.1735-0.12
FOREX:  EUR/USD - 1.1735-0.12 GBP/USD - 1.3405+0.32
STOCKS RUS:  RTSI - 1100.27+0.94
STOCKS US: DOW JONES - 48114.26-0.62 NASDAQ - 23111.46+0.23
STOCKS US: S&P 500 - 6800.26-0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 49512.28+0.26 TOPIX - 3369.39-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25468.78+0.92 SSEC - 3870.28+1.19
STOCKS EUR:  FTSE100 - 9684.79-0.68 CAC40 - 8106.16-0.23
STOCKS EUR:  DAX - 24076.87-0.63
17/12/2025  CBA:  USD - 381.57-0.19 GBP - 508.82-3.58
17/12/2025  CBA:  EURO - 447.43-1.37
17/12/2025  CBA:  GOLD - 53048+76 SILVER - 772.62-11.31
Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հանդես է եկել Իրերի ինտերնետի մասին դասախոսությամբ՝ «Narrow Band IօT» ցանցի օրինակով
17/12/2025 19:46
Կիսվել

Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հանդես է եկել Իրերի ինտերնետի մասին դասախոսությամբ՝ «Narrow Band IօT» ցանցի օրինակով

Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը «Viva University» ծրագրում ընդգրկված ուսանողների համար հանդես է եկել «Ժամանակակից անլար համակարգեր, IoT և ցանցեր» խորագրով դասախոսությամբ: Ավետիսյանը խոսել է IoT-ի (իրերի ինտերնետ) տեխնոլոգիայի զարգացման միտումների, կիրառական լուծումների, ինչպես նաև թվային դարաշրջանում բիզնես առաջնորդության կարևորության մասին։ Տեսանյութ

«Թվայնացումն իր հետ բերում է բիզնես մոդելների և գործընթացների փոփոխություն՝ ազդելով նաև սոցիալ-տնտեսական ու հասարակական զարգացումների վրա։ Ընկերությունները պետք է պատրաստ լինեն արագ արձագանքել թվային փոխակերպման առաջարկած հնարավորություններին, որոնցից մեկն էլ Իրերի ինտերնետն է (IoT)», – ասել է Արմեն Ավետիսյանը։

«Եթե ավանդական հեռահաղորդակցության ենթակառուցվածքը համեմատենք թվային տնտեսության երակների հետ, ապա IoT-ցանցերն՝ համատեղ հարթակների, մեծ տվյալների և արհեստական բանականության հետ, դառնում են դրա նյարդային համակարգը և ուղեղը։ Narrowband IoT-ը ընդամենը գործիք է տեխնոլոգիաների մեծ հավաքածուում, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում “զգալ” քաղաքի, բիզնեսի և շրջակա միջավայրի վիճակը և այդ ազդակները վերափոխել իմաստալից լուծումների։ Մարդկանց համար սա նշանակում է ավելի հարմար և անվտանգ ծառայություններ առօրյա կյանքում, բիզնեսի համար՝ թափանցիկ գործընթացներ, կանխատեսելի սպասարկում և արդյունավետության աճ, իսկ պետության համար՝ տվյալահենք խելացի ենթակառուցվածք և հանրային ծառայությունների որակի բոլորովին նոր մակարդակ», – նշել է Ավետիսյանը։

Գլխավոր տնօրենը ընդգծել է, որ ներկայում Viva-ն իրականացնում է «Narrowband IoT» հատուկ ցանցի կոմերցիոն շահագործում։ Այս նեղաշերտ ռադիոհաճախականության տեխնոլոգիան հատուկ կառուցված է Իրերի ինտերնետի համար և նախատեսված է բջջային ցանցերին միացնելու ինքնավար բազմաթիվ սարքեր ու սարքավորումներ։

Իրերի ինտերնետը տեխնոլոգիական միջավայր է, որտեղ տարբեր սենսորներ և սարքեր միացված են ինտերնետին և միմյանց հետ փոխանակում են տվյալներ առանց մարդու միջամտության։ Օրինակներ են խելացի ջրաչափերը, էլեկտրաէներգիայի հաշվիչներ, ավտոկայանման սենսորներ, շրջակա միջավայրի մոնիտորինգի սարքեր, գյուղատնտեսական խոնավաչափեր և այլն։

«Այսօր արտադրությունում և կենցաղում IoT համակարգերի մշակման, ներդրման և սպասարկման համար անհրաժեշտ են նոր հմտություններով մասնագետներ։ IoT տեխնոլոգիաների դերը գնալով մեծանում է, քանի որ դրանց վրա է հիմնվում արհեստական բանականության հետագա զարգացումը, որն իր հերթին կարող է զգալիորեն բարձրացնել բիզնես գործընթացների արդյունավետությունն ու կյանքի որակը», – նշեց Ավետիսյանը։

17/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.57
-0.19
Եվրո (EUR)
447.43
-1.37
Ռուբլի (RUR)
4.7465
-0.0617
Լարի (GEL)
141.61
-0.1
53048
+76
Արծաթ
772.62
-11.31