Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
2025թ.-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
23/12/2025 23:38
Կիսվել

2025թ.-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 810,052 մարդ, այդ թվում 222,415 պետական և 587,637 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.7% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2025թ. հոկտեմբերին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 139,530 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 127,189 է, որից պետական՝ 114,439, ոչ պետական՝ 12,750։

Մշակող արդյունաբերություն՝ 94,624 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 55,585 զբաղված, որից պետական՝ 28,042, ոչ պետական՝ 27,543։

Տեղեկատվություն և կապ՝ 45,603 աշխատակից, որից պետական՝ 2,151, ոչ պետական՝ 43,452։ Մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 32,868 աշխատակից, որից պետական՝ 424, ոչ պետական՝ 32,444։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 42,555 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 43,279 զբաղված, որից պետական՝ 291, ոչ պետական՝ 42,988։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 40,994 զբաղված, որից բոլորը պետական։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 31,669 աշխատակից, որից պետական՝ 361, ոչ պետական՝ 31,308։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 29,370 աշխատակից, որից պետական՝ 7,319, ոչ պետական՝ 22,051։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,490 զբաղված, որից պետական՝ 5,520, ոչ պետական՝ 970։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 26,026 զբաղված, որից պետական՝ 874, ոչ պետական՝ 25,152։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 24,789 աշխատակից, որից պետական՝ 9,956, ոչ պետական՝ 14,833։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 24,868 զբաղված, որից պետական՝ 4,099, ոչ պետական՝ 20,812։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 23,079 աշխատակից, որից պետական՝ 6,392, ոչ պետական՝ 16,687։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,638 աշխատակից, որից պետական՝ 1,534, ոչ պետական՝ 16,104։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 13,400 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 13,479 զբաղված, որից պետական՝ 1,247, որ պետական՝ 12,232։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 9,023 աշխատակից, որից պետական՝ 630, ոչ պետական՝ 8,393։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,352 զբաղված, որից պետական՝ 4,129, ոչ պետական՝ 3,223։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08