HSBC բանկը զարգացող շուկաների համար կանխատեսում է 4,5% աճ
HSBC բանկը վերանայել և արդյունքում կրճատել է զարգացող տնտեսությամբ երկրների համար կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշները: Նոր կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում զարգացող երկրներում կգրանցվի ՀՆԱ-ի 4,5% աճ, իսկ 2014 թվականին՝ 4,9% աճ: Նշենք, որ ավելի վաղ, հունիսին, այս և հաջորդ տարվա համար կանխատեսվել էր համապատասխանաբար 4,6% և 5,2% տնտեսական աճ:
HSBC բանկի վերլուծաբանների գնահատմամբ՝ այս տարին դժվար թե զարգացող երկրների համար հնարավոր լինի բնորոշել որպես հաջող տարի: Զարգացող երկրներում խորացել են վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրները: