Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՆ-ն և Թայվանը կնքել են խոշոր՝ 500 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագիր
16/01/2026 17:18
Կիսվել

ԱՄՆ-ն և Թայվանը կնքել են խոշոր՝ 500 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագիր

ԱՄՆ-ն և Թայվանը հասել են նշանակալի առևտրային համաձայնության, որը կնվազեցնի մաքսատուրքերը թայվանական ապրանքների համար մինչև 15% և կապահովի 500 միլիարդ դոլարի ներդրումներ ԱՄՆ-ում կիսահաղորդչային արտադրության մեջ։

Սպիտակ տունը հայտարարել է, որ թայվանական մատակարարումների մաքսատուրքերը կնվազեն նախկին 20%-ից, ինչը Թայվանին դնում է նույն պայմանների մեջ, ինչ Ճապոնիան և Հարավային Կորեան, որոնք անցյալ տարի կնքել էին նմանատիպ համաձայնագրեր։

Գործարքի պայմաններով՝ Թայվանի տեխնոլոգիական արդյունաբերությունը պարտավորվում է ներդնել առնվազն 250 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ում առաջադեմ կիսահաղորդիչների, էներգետիկայի և արհեստական բանականության տեխնոլոգիաների արտադրությունը ընդլայնելու համար։ Թայվանը կտրամադրի ևս 250 միլիարդ դոլար վարկային երաշխիքների տեսքով՝ ամերիկյան կիսահաղորդչային մատակարարման շղթայում հետագա ներդրումների համար։

Առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը, որը ղեկավարել է բանակցությունները, CNBC-ին հայտնել է, որ TSMC-ն «նոր է գնել հարյուրավոր ակր հող Արիզոնայի գործարանի մոտ» և ընդգծել է «ԱՄՆ-ում հսկայական կիսահաղորդչային արդյունաբերական կենտորններ կառուցելու» ծրագրերը։

Լուտնիկը նաև նշել է պայմանների չկատարման հետևանքների մասին՝ հայտարարելով, որ «եթե Թայվանը չկառուցի ԱՄՆ-ում, մաքսատուրքը կարող է կազմել 100%»:

TSMC-ն և այլ թայվանական ընկերություններ կղեկավարեն 250 միլիարդ դոլարի ներդրումային նախաձեռնությունը՝ համաձայն ԱՄՆ Առևտրի նախարարության պաշտոնյաների տվյալների, որոնք ծանոթ են մանրամասներին։ Համաձայնագիրը կառուցված է կիսահաղորդիչների և 232-րդ բաժնի սեկտորային մաքսատուրքերի շուրջ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52