Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Վրաստանը մեծացրել է գինու արտահանումը Եվրոպա
19/01/2026 18:59
Կիսվել

Վրաստանը մեծացրել է գինու արտահանումը Եվրոպա

Վրաստանը 2025 թվականին գինի է արտահանել մոտ 30 եվրոպական երկիր՝ 38.7 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, ինչը 7%-ով ավելի է, քան 2024 թվականին: Սա հաղորդել է Վրաստանի գինու ազգային գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ 2025 թվականին Վրաստանից արտահանվել է 11.5 միլիոն լիտր գինի՝ 2%-ով ավելի, քան նախորդ տարի։

Անցած տարի եվրոպական երկրներից վրացական գինու ամենամեծ ծավալը բաժին է ընկել Լեհաստանին՝ 6.8 միլիոն լիտր։

Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 1.3 միլիոն լիտր, երրորդում՝ Լատվիան՝ 1.2 միլիոն լիտր։ Լիտվա արտահանվել է 703.5 հազար լիտր, Մեծ Բրիտանիա՝ 327.7 հազար լիտր, Էստոնիա՝ 271 հազար լիտր։

Հատկապես նկատելի է գինու արտահանման աճը Ֆրանսիա, որն այդքան հայտնի է իր գինեգործությամբ։ Այս երկրում վրացական գինու, հատկապես կավե կարաս մեջ պատրաստվածի պահանջարկը մշտապես աճում է․ 2025 թվականին արտահանվել է մոտ 133 հազար լիտր (+63%)։

Գինու ազգային գործակալության գործունեության հիմնական ուղղություններից մեկը վրացական գինու առաջխաղացումն ու ճանաչելիության բարձրացումն է միջազգային շուկաներում։

Վրացական գինու համար Եվրոպայում ռազմավարական շուկաներ են համարվում Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Լեհաստանը, ինչպես նաև սկանդինավյան երկրները:

Վրացական գինու հանրայնացումը ռազմավարական շուկաներում հանդիսանում է Վրաստանի կառավարության առաջնահերթությունը։ 2025 թվականին մարքեթինգային գործունեության համար Գինու ազգային գործակալությանը հատկացվել է 17.4 միլիոն լարի, ինչը 8.7%-ով ավելի է, քան 2024 թվականին։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08