Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Լագարդը չի սպասում, որ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը զգալի ազդեցություն կունենան ԵՄ-ում գնաճի վրա
21/01/2026 16:00
Կիսվել

Լագարդը չի սպասում, որ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը զգալի ազդեցություն կունենան ԵՄ-ում գնաճի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սպառնալիք դարձած հերթական ներմուծման մաքսատուրքերը աննշան ազդեցություն կունենան ԵՄ երկրներում գնաճի վրա, RTL ռադիոկայանին հայտնել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը։

«Եթե դիտարկենք կարճաժամկետ հեռանկարը, ապա անմիջական ազդեցությունը բավականին թույլ կլինի: Քանի որ մեզ մոտ գնաճը վերահսկվում է և 1.9% մակարդակում է, ազդեցությունը կլինի նվազագույն։ Շատ ավելի լուրջ է այն անորոշությունը, որը ստեղծվում է այս մշտական փոփոխությունների արդյունքում», – նշել է ԵԿԲ ղեկավարը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խոշոր արտահանող երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ավելի շատ կտուժեն, քան, օրինակ, Ֆրանսիան։

Հիշեցնենք՝ անցած հանգստյան օրերին Թրամփը հայտարարել է, որ փետրվարից կսահմանի 10% ներմուծման մաքսատուրք ութ եվրոպական երկրների համար, որոնք աջակցում են Դանիային և Գրենլանդիային ու հանդես են գալիս Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ին միանալուն դեմ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ հունիսի 1-ից այդ մաքսատուրքերը կբարձրացվեն մինչև 25% և կգործեն այնքան ժամանակ, մինչև Վաշինգտոնը համաձայնության հասնի Գրենլանդիան գնելու վերաբերյալ։

Ըստ Լագարդի՝ Թրամփը սահմանում է չափազանց բարձր շեմ, որը երբեմն լիովին անիրատեսական է: Նրա խոսքով՝ ի պատասխան դրան Եվրոպան պետք է ցուցաբերի հավաքական վճռականություն, լինի միասնական և անսասան։

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39