Մեր երկրի արտաքին առևտրի 74%-ը կազմում է ներմուծումը
Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ներմուծվել 3 մլրդ 81.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 2.5%-ով:
Միայն սեպտեմբերին ներմուծման ծավալը կազմել է 376.7 մլն ԱՄՆ դոլար, ինչն ամսական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսների արդյունքներով ներմուծումը կազմել է մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 74%-ը: