
Թայլանդը մտադիր է սահմանել տուրիստական հարկ
Թայլանդի կառավարությունը մտադիր է 2014 թվականի հունվարից երկրում ներդնել տուրիստական հարկ: Բոլոր նրանք, ովքեր Թայլանդում կմնան ավելի քան 3 օր, կվճարեն 500 բատ (շուրջ 17 ԱՄՆ դոլար), իսկ այն օտարերկրացիները, որոնք Թայլանդում կմնան 3 օրից քիչ, կվճարեն օրական 30 բատ (1 ԱՄՆ դոլար):
Թայլանդի կառավարությունը վստահ է, որ տուրիստական հարկի ներդրումը թույլ կտա բարձրանցել երկիր ժամանող տուրիստների «որակը»:
Թայլանդի կառավարության մտադրությունն ընդունվել է ոչ միանշանակ: