Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ավտոարտադրողների վնասները EV-քաղաքականության փոփոխությունների հետևանքով 2025 թվականին գերազանցել են 65 մլրդ դոլարը
17/02/2026 17:45
Կիսվել

Ավտոարտադրողների վնասները EV-քաղաքականության փոփոխությունների հետևանքով 2025 թվականին գերազանցել են 65 մլրդ դոլարը

Ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներից աստիճանաբար հրաժարվելու և էլեկտրամոբիլների (EV) անցման նպատակների վերանայումը համաշխարհային ավտոարտադրողներին 2025 թվականին բերել է առնվազն 65 մլրդ դոլար արժեցող վնասների: Այս մասին գրում է Financial Times-ը։

Պարբերականի գնահատմամբ՝ այդ կորուստները կարող են էականորեն աճել։ ԱՄՆ-ում քաղաքականության կտրուկ փոփոխությունը՝ էլեկտրամոբիլների գնորդների համար արտոնությունների չեղարկումը և ավտոմեքենաների արտանետումների կրճատման ծրագրերի վերանայման պլանները, ստիպել են արտադրողներին վերանայել իրենց ռազմավարական և ներդրումային ծրագրերը։ Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխությունից առավելապես տուժել են այն ընկերությունները, որոնք EV-ների անցման հարցում առաջ էին անցել մյուսներից։

Փետրվարի սկզբին եվրոպական ավտոկոնցեռն Stellantis-ը հայտնել էր, որ 2025 թվականի հաշվետվությունում կարձանագրի շուրջ 22 մլրդ եվրոյի կորուստ՝ մի շարք EV մոդելների արտադրությունից հրաժարվելու և ԱՄՆ-ում 5.7-լիտրանոց Hemi V8 շարժիչի արտադրությունը վերականգնելու պատճառով։

Stellantis-ի ամերիկյան մրցակից Ford Motor Company-ն դեկտեմբերին հայտարարել էր, որ EV արտադրության ոլորտում ակտիվների «ռացիոնալացման» հետ կապված կունենա 19.5 մլրդ դոլարի միանվագ ծախսեր։ Ընկերությունը հրաժարվել է էլեկտրական F-150 փիքափի թողարկման ծրագրերից:

Ռեգո Ինշուրանս

EV ծրագրերը էապես կրճատել են նաև Volkswagen-ը, Volvo Cars-ը և Polestar-ը։

Honda Motor-ը միակ ճապոնական ավտոարտադրողն է, որը մտադիր է մինչև 2040 թվականը դադարեցնել բենզինային և դիզելային ավտոմեքենաների արտադրությունը։ Սակայն ընկերությունը վերջերս հայտնել է, որ 2026 թվականին սպասում է տարեկան 4.5 մլրդ դոլարի վնաս, այդ թվում՝ EV ռազմավարության վերանայման պատճառով։ Honda-ն ներդրողներին զգուշացրել է, որ այս ոլորտում որոշ ծրագրերի կրճատման հետ կապված ծախսերը կարող են գերազանցել ներկայիս գնահատականները։ Մասնավորապես, Honda-ն մտադիր է դադարեցնել ԱՄՆ-ում գործընկերությունը General Motors-ի հետ, որն ավելի վաղ հայտարարել էր EV արտադրության ծրագրի ճշգրտման արդյունքում ավելի քան 7 մլրդ դոլարի արժեզրկման մասին։

Միևնույն ժամանակ Bernstein-ի վերլուծաբան Սթիվեն Ռայթմանը նշում է, որ, բացի ամերիկյան քաղաքականությունից, Stellantis-ի և այլ արտադրողների խնդիրները պայմանավորված են նաև նրանով, որ նրանք, փորձելով կրկնել Tesla-ի վաղ հաջողությունը, անտեսել են ավտոմեքենա գնողների իրական պահանջները։

Ռայթմանի խոսքով՝ արտադրողները այդպես էլ չեն կարողացել առաջարկել EV-ներ, որոնք կհամապատասխանեին գնային և ընթացքի հեռավորության վերաբերյալ գնորդների ակնկալիքներին։ Բացի այդ, լիցքավորման կայանների ենթակառուցվածքի զարգացման մակարդակը շարունակում է մնալ անբավարար։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52