The Economist․ ԱՄՆ-ում ակտիվորեն ուսումնասիրում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր չեղարկման սցենարները
Ամերիկացի իրավաբաններն ակտիվորեն ուսումնասիրում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հնարավոր վերացման տարբեր սցենարներ, և նախապատրաստական աշխատանքի զգալի մասն արդեն իրականացվել է։ Այդ մասին հայտնում է բրիտանական The Economist հանդեսը՝ հղում անելով Risk Advisory ընկերության ղեկավար Պատրիկ Լորդին։
Նրա տեղեկություններով՝ անցած ամռանը բազմաթիվ ամերիկացի իրավաբաններ սկսել են արտաժամյա աշխատել և մշակել հակառուսական պատժամիջոցների հնարավոր չեղարկման սցենարներ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ճնշում է գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի այն պատրաստ լինի բանակցությունների մեկնարկին։ Հանդեսը նշում է, որ նախապատրաստական աշխատանքի մեծ մասն արդեն ավարտված է։
Միաժամանակ The Economist-ը գրում է, որ Եվրոպան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կհաներ «մեծ դժկամությամբ», սակայն չի բացառում, որ Թրամփին կարող է հաջողվել ազդել եվրոպական երկրների որոշման վրա։
