Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 440.00-2.00 EUR SELL - 446.00-1.00
OIL:  BRENT - 72.09+1.54 WTI - 66.89+1.78
COMEX:  GOLD - 5204.70+1.65 SILVER - 86.52+2.49
COMEX:  PLATINUM - 2148.80-1.43
LME:  ALUMINIUM - 3102.50+0.81 COPPER - 12964.00+0.64
LME:  NICKEL - 17350.00+2.15 TIN - 46559.00-0.31
LME:  LEAD - 1965.00+0.26 ZINC - 3382.50+1.35
FOREX:  USD/JPY - 155.02+0.44 EUR/GBP - 1.1776-0.43
FOREX:  EUR/USD - 1.1776-0.43 GBP/USD - 1.3492-0.26
STOCKS RUS:  RTSI - 1141.28+0.00
STOCKS US: DOW JONES - 48804.06-1.66 NASDAQ - 22627.27-1.13
STOCKS US: S&P 500 - 6837.75-1.04
STOCKS JAPAN:  NIKKEI - 56825.70+0.00 TOPIX - 3808.48+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 27081.91+2.53 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10684.74-0.02 CAC40 - 8497.17-0.22
STOCKS EUR:  DAX - 24991.97-1.06
23/02/2026  CBA:  USD - 376.97+0.15 GBP - 509.1+1.45
23/02/2026  CBA:  EURO - 444.71+1.46
23/02/2026  CBA:  GOLD - 61244+611 SILVER - 975.71+33.77
ԵՄ-ում մտադիր են դանդաղեցնել ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացումը՝ գլոբալ մաքսատուրքերի որոշման պատճառով
24/02/2026 15:13
Կիսվել

ԵՄ-ում մտադիր են դանդաղեցնել ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացումը՝ գլոբալ մաքսատուրքերի որոշման պատճառով

Եվրոպական խորհրդարանում պատրաստվում են ժամանակավորապես դադարեցնել ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բոլոր երկրներից ներմուծման նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու վերջին որոշման ֆոնին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ ԵԽ հիմնական քաղաքական խմբակցությունները հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են համաձայնագրի հաստատման աշխատանքները։

Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր բանակցող Ժելյանա Զովկոն նշել է, որ այլ տարբերակ չկա, քան վավերացման գործընթացի հետաձգումը, մինչև պատգամավորները ավելի հստակ պատկերացում կազմեն իրավիճակի վերաբերյալ։

Այս որոշմանը միացել են նաև այլ խմբակցություններ։

ԵԽ միջազգային առևտրի հարցերով հանձնաժողովի նախագահ Բեռն Լանգեն կոչ է արել հրատապ նիստ գումարել՝ ԱՄՆ-ԵՄ առևտրային պայմանավորվածությունները վերագնահատելու համար։ Բացի այդ, ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները ևս պետք է հանդիպեն՝ ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունները քննարկելու նպատակով։

23/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.97
+0.15
Եվրո (EUR)
444.71
+1.46
Ռուբլի (RUR)
4.9091
+0.0083
Լարի (GEL)
140.91
+0.01
61244
+611
Արծաթ
975.71
+33.77