
Երևանը և Մարսելը կընդլայնեն համագործակցությունն առողջապահության ոլորտում
Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի և Մարսելի «Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ» բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման միջև ստորագրվել է գործընկերության համաձայնագիր: Այն ստորագրել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը և Մարսելի «Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ» բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման գլխավոր տնօրեն Ժան-Ժակ Ռոմատեն:
Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն մանկական վիրաբուժության, օրթոպեդիայի, վնասվածքաբանության, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման, ճառագայթաբանության և մի շարք այլ բնագավառներում։ Գործակցության հիմքում փորձի փոխանակումն ու վերապատրաստումն է։