Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Ներկայացվել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ուսումնասիրության արդյունքները
30/10/2013 11:30
Կիսվել

Ներկայացվել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ուսումնասիրության արդյունքները

Երևանում տեղի է ունեցել «Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական աղտոտիչների գերեզմանոցի տարածքի գնահատում և իրագործելիության ուսումնասիրություն» թեմայով աշխատանքային հանդիպում, որը կազմակերպել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը հիմնվել է 1970-ական թվականներին՝ որպես կայուն օրգանական աղտոտիչների թափոնների կուտակման վայր և գտնվում է սողանքային գոտում: ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ այն վերանորոգելու համար, սակայն տարածքը շարունակում է ռիսկեր պարունակել շրջակա միջավայրի և մարդկային առողջության համար:

Հանդիպման շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նշել է, որ հաշվի առնելով շրջակա միջավայրի և անվտանգության խնդիրների փոխկապակցվածությունը՝ ԵԱՀԿ-ն շրջակա միջավայրի պաշտպանության սպառնալիքների կանխարգելման ոլորտում իրականացրել է կարևոր ծրագիր, որի շրջանակներում հավաքվել են մանրամասն տվյալներ՝ Նուբարաշենի գերեզմանոցի թունավոր թափոնների սահմանների, ծավալի և բաղադրության մասին, ինչը թույլ է տվել ճշգրիտ գնահատական տալ շրջակա միջավայրին սպառնացող վնասների ռիսկայնության մակարդակի վերաբերյալ:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր հերթին նշել է, որ 2011թ. ԵԱՀԿ-ն և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համաձայնագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով համագործակցել խնդրին երկարաժամկետ լուծումներ տալու ուղղությամբ: Այժմ, երբ ԵԱՀԿ նախաձեռնությամբ գերեզմանոցի գնահատման ուսումնասիրությունն ավարտված է, կան փորձագիտական տեղեկություններ, որոնք հիմք կհանդիսանան Նուբարաշենի թունաքիմիկատների տարածքի վերականգնման հետագա գործողությունների համար:

Հանդիպմանը ներկայացվել են ԵԱՀԿ աջակցությամբ երկու տարվա ընթացքում իրականացվող ծրագրի արդյունքները՝ Երևանի շրջակայքում գտնվող Նուբարաշենի գերեզմանոցում ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական աղտոտիչների աղտոտվածության աստիճանի և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունը:

Թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքի գնահատման և վերականգնման հնարավոր սցենարները ներկայացրել է նիդեռլանդական «Թաուվ» (Tauw) ընկերության ներկայացուցիչ Բուդվին Ֆոկեն: Կազմակերպությունն իրականացրել է ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն, ինչպես նաև բնապահպանական և առողջապահական ռիսկերի գնահատում:

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58