2026թ․-ի հունվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը աճել է 35%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 28,689.9 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 35%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 6․4%-ով և կազմել 1,153.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 2․2%-ով՝ կազմելով 1,266.9 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 55․1%-ով և կազմել 131.0 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 14․1%-ով և կազմել 1,913.0 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը աճել է 12․7%-ով՝ կազմելով 1,754.1 տոննա։
