2014թ.-ի պետբյուջեով գյուղատնտեսության ոլորտին կհատկացվի շուրջ 15,6 մլրդ դրամ
2014 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտին հատկացնել 15 մլրդ 660.0 մլն դրամ: Ընթացիկ տարվա համեմտ աճը կազմում է 2 մլրդ 942.8 մլն դրամ կամ 23.1 տոկոս:
Ինչպես Ազգային ժողովում կայացած՝ «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ եկող տարի գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով ծրագրեր, որոնցից է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը. 2014թ. ծրագրված է 1,753,2 մլն դրամ: