
Հայկական գինու արտադրությունն աճել է ավելի քան 35%-ով
Հայաստանում գինու արտադրության ծավալները շարունակում են աճել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամսում մեր երկրում արտադրվել է 4,062 մլն լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 35%-ով:
Այս նույն ժամանակահատվածում շամպայն-գինիների արտադրությունն աճել է 55%-ով և կազմել 195.7 հազար լիտր:
Նշենք, որ 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել էր 3,003 մլն լիտր գինի և 125.8 հազար լիտր շամպայն-գինի: