Այս տարի մեր երկրում արտադրվել է շուրջ 67 հազար կարատ ադամանդ
Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստանում արտադրվել է ավելի քան 66,9 հազար կարատ ադամանդ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ադամանդի արտադրության ծավալներն աճել են շուրջ 58%-ով:
Միայն սեպտեմբերին մեր երկրում արտադրվել է 8 հազար կարատ ադամանդ:
Նշենք նաև, որ Հայաստանի ադամանդի մշակման գերակշիռ մասն իրականացվում է օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: