Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Ներկայացվել են ամփոփ տվյալներ՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ընթացքի վերաբերյալ
01/11/2013 17:38
Կիսվել

Ներկայացվել են ամփոփ տվյալներ՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ընթացքի վերաբերյալ

Տրանսպորտի և կապի նախարարությունը հրապարակել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տվյալներ:

Դրանց համաձայն՝ Ծրագիրը, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը կապել հյուսիսի հետ և ապահովել ելքը դեպի արտաքին շուկաներ, նախատեսում է մոտ 500 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում է 1,2-1,5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ իրականացման ժամկետը՝ 2009-2019թթ.: Ծրագիրը բաժանված է 4 առանձին Տրանշերի:

Ծրագրի 500 մլն ԱՄՆ դոլարի չափով հիմնական ֆինանսավորումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից:

Տրանշ 1-ը ընդգրկում է Արտաշատ-Երևան ու Երևան-Աշտարակ հատվածները և կազմում է մոտ 60 մլն ԱՄՆ դոլար, իսկ Տրանշ 2-ը ընդգրկում է Աշտարակ-Թալին հատվածը և կազմում է մոտ 170 մլն ԱՄՆ դոլար:

Երկու Տրանշերով շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կորսան Կորվիամ» իսպանական ընկերությունը, իսկ Ծրագրի կառավարման խորհրդատուն է բելգիական «Սաֆեջ և Էպտիսա» համատեղ ձեռնարկությունը:

Շինարարության ընթացքում Կապալառուի կողմից ընդգրկված են շուրջ 25 հայաստանյան կազմակերպություններ, որպես աշխատանքների ենթակապալառուներ, ապրանքների և նյութերի մատակարարներ, ինչպես նաև տեխնիկական միջոցների, սարքեր-սարքավորումների, հնագիտական պեղումների և այլ ծառայություններ մատուցողներ: Շինարարական գործընթացներում ամսական ներգրավվում են միջինում շուրջ 370 հայաստանյան մասնագետներ, սպասարկողներ և բանվորական անձնակազմ:

Խորհրդատուի կողմից ծառայությունների մատուցման գործընթացում ներգրավված են շուրջ 25 հայաստանյան մասնագետներ և սպասարկող անձնակազմ:

Շինարարության ընթացքի, կատարված աշխատանքների և որակի նկատմամբ ամենօրյա օպերատիվ հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են նաև անկախ հեղինակավոր մասնագետներ:

Տարեսկզբին հանձնաժողովը հայտնաբերել էր, որ շինարարությունն ընթանում է որոշակի խախտումներով, ինչպես նաև գնահատվել էր ռիսկային՝ սահմանված ժամկետներում ավարտելու հնարավորությունը: Անբավարար էր գնահատվել նաև տեխնիկական հսկողության իրականացումը: Առաջացած խնդիրների լուծման նպատակով մայիս-հունիս ամիսներին տեղի է ունեցել ԱԶԲ-ի հատուկ առաքելության այցը Հայաստան, ինչպես նաև հրավիրվել էին Կապալառուի և Խորհրդատուի ղեկավարությունը:

Խորհրդատուի և Կապալառուի կողմից ընդունվել է նշված խնդիրների առկայությունը և տրվել են աշխատանքների բարելավման, որակական ցուցանիշների ապահովման և ուշացումների կանխման երաշխիքներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով արձանագրված թերությունները մեծամասամբ շտկվել են և գտնվում են վերջնականապես շտկման ընթացքում, նկատվել է շինարարական աշխատանքների որոշակի աշխուժացում, սակայն դեռևս ոչ բավարար մակարդակի: Որոշվել է, որ ստեղծված հանձնաժողովը շարունակելու է ամենօրյա աշխատանքները և ստուգայցերը՝ մինչև խնդիրների ամբողջությամբ և լիարժեք կարգավորումը, ինչպես նաև Ծրագրի բնականոն ընթացքի ապահովումը:

Մինչ օրս Կապալառուին տրամադրվել է շուրջ 31 մլն ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ 2012թ. տարեվերջի դրությամբ ընդունված շինարարական աշխատանքների դիմաց վճարվել է շուրջ 4,5 մլն ԱՄՆ դոլար: Ընդամենը՝ շուրջ 35,5 մլն ԱՄՆ դոլար:

Տարեսկզբից մինչ այսօր, գումարային արտահայտմամբ, ֆիզիկապես իրականացվել են հետևյալ աշխատանքները, որոնք դեռ ընդունված չեն և վճարում չի կատարվել՝

Տրանշ 1 (Արտաշատ-Երևան և Երևան-Աշտարակ) – մոտ 14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք

Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) – մոտ 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք

Տրանշ 1 (Արտաշատ-Երևան և Երևան-Աշտարակ)

Աշխատանքների ավարտման ժամկետը 2014թ. հունվարի 23-ն է: Մինչ օրս իրականացված է մոտ 25%-ը: Ծածկի բետոնացման աշխատանքներն իրականացվում են երկու հերթափոխով՝ յուրաքանչյուր հատվածում միջինը մոտ 400 և երկու հատվածները միասին ընդհանուր առմամբ միջինը մոտ 800 մետր օրական արագության ցուցանիշով: Տրանշ 1-ի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու հավանականությունը գնահատվում է 60%-ից պակաս: Սրանով պայմանավորված  Խորհրդատուն և Պատվիրատուն տեղեկացրել են Կապալառուին իրենց իրավունքի մասին՝ պահանջելու վնասների հատուցում և դիտարկելու պայմանագրի դադարեցման հարցը՝ առաջընթացի դանդաղ ընթացքի պատճառով: Կապալառուն ընդունել է խնդիրների առկայությունը և խնդրանք ներկայացրել Պայմանագիրը մինչև 1 տարի ժամկետով երկարաձգելու համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը համաձայնել է քննարկել Պայմանագրի պայմաններին համապատասխան ժամկետի երկարաձգման հնարավորությունը, եթե Կապալառուն որդեգրի աշխատանքի ընդունելի մեթոդներ և սկզբունքներ, որոնք համապատասխանում են պայմանագրին և բխում են կողմերի երկուստեք շահերից, ններկայացնի հստակ ու հիմնավորված ծրագիր և համապատասխան ժամանակացույց՝ հաստատված Ինժեների կողմից, որոնք կապահովեն աշխատանքների կատարումը նշված ժամկետներում ու բարձր որակական ցուցանիշներով, կերաշխավորի, որ որևէ շեղումներ և բացթողումներ չեն լինելու, իսկ դրանց առաջացման դեպքում՝ կկրի ամբողջական պատասխանատվություն, կերաշխավորի ինժեներական ճիշտ մոտեցումների և աշխատանքների միջազգային ստանդարտների ու որակի ապահովումը, փոփոխություններ կիրականացնի և կբարելավի իր մասնագիտական կառավարման անձնակազմում: Կապալառուն լիովին ընդունել է նշվածը և խոստացել է ներկայացնել համապատասխան Ծրագիր, որից հետո կքննարկվի Պայմանագրի հետագա ընթացքը:

Տրանշ 2 (Աշտարակ-Թալին)

Աշխատանքների ավարտման ժամկետը 2016թ-ի հունիսի 12-ն է: Սկսած 2013թ. սեպտեմբերի 1-ից կապալառուն կազմակերպել է շինհրապարակը հնագիտական գտածոներից մաքրելու աշխատանքները, որոնց մոտ 70%-ը ավարտվել են: Նախապատրաստվում է հողային աշխատանքների մեկնարկ: Աշխատանքներն իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի: Դրանք գտնվում են մշտապես դիտարկման ներքո՝ հավանական խնդիրների բացառման նպատակով: Դեռ առկա են 20%-ի չափով չօտարված խնդրահարույց հողեր, որոնց օտարման գործընթացը շարունակվում է հանրային գերակա շահ ճանաչելու որոշման համաձայն: Սակայն, տվյալ պահի դրությամբ դրանք չեն խոչընդոտում շինարարական աշխատանքների ընթացքը:

Տրանշ 3 (Թալին-Գյումրի)

100 մլն ԱՄՆ դոլարի մասը ֆինանսավորվում է ԱԶԲ-ի կողմից և ներառում է Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումն ու տեխնիկական հսկողությունը (մրցույթի մեկնարկը 2014թ. տարեսկիզբ) և հարավային հատվածի նախագծումը ու Տրանշ 4-ի նախապատրաստումը (մրցույթը հայտարարվել է հոկտեմբերի 2-ին և կամփոփվի 2014թ. մարտին): Տրանշ 3-ի 72 մլն. եվրո մասը, որից 12 մլն. եվրոն դրամաշնորհային միջոցներ են, համաֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից և ներառում է Լանջիկ-Գյումրի հատվածի վերակառուցումն ու տեխնիկական հսկողությունը, ինչպես նաև Գյումրի-Բավրա հատվածի նախագծումը (մրցույթների մեկնարկը՝ 2014թ. տարեսկիզբ): Վարկային պայմանագրի բանակցություններն ավարտված են, այն կստորագրվի մինչև տարեվերջ:

Տրանշ 4 (Գյումրի-Բավրա և Արտաշատ-Ագարակ)

Գյումրի-Բավրա հյուսիսային հատվածը նախատեսվում է իրականացնել ԵՆԲ-ի միջոցներով: Միաժամանակ, այն կարող է համաֆինանսավորվել նաև ԱԶԲ-ի կողմից: Արտաշատ-Ագարակ հարավային հատվածի 170 մլն ԱՄՆ դոլարի մասը ֆինանսավորվելու է ԱԶԲ-ի կողմից և ներառելու է 60կմ ճանապարհի վերակառուցումն ու տեխնիկական հսկողությունը: 100 մլն. ԱՄՆ դոլար մասի համար ՀՀ կառավարության կողմից հայտ է ներկայացվել Եվրասիական զարգացման բանկի հակաճգնաժամային հիմնադրամին՝ վարկային միջոցներ ստանալու նպատակով: Հայտը ընդունվել է, նախատեսվում է հաջորդ տարի վարկային պայմանագրի հաստատումը և ստորագրումը: Այն ներառելու է մոտ 30-50 կմ հարավային հատվածի մանրամասն նախագծումը և վերակառուցումը: Զուգահեռ բանակցություններ են վարվում առկա դոնորների հետ և ուսումնասիրվում են նոր ֆինանսավորման աղբյուրներ՝ Ծրագիրն ավարտին հասցնելու և Տրանշ 4-ը համալրելու նպատակով:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36