Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 434.00+1.00 EUR SELL - 438.00+0.00
OIL:  BRENT - 99.91-3.88 WTI - 89.01-2.86
COMEX:  GOLD - 4399.30+1.71 SILVER - 73.17+5.97
COMEX:  PLATINUM - 1959.10+7.14
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 158.78+0.11 EUR/GBP - 1.1602+0.17
FOREX:  EUR/USD - 1.1602+0.17 GBP/USD - 1.34+0.01
STOCKS RUS:  RTSI - 1090.17+1.46
STOCKS US: DOW JONES - 46124.06-0.18 NASDAQ - 21761.89-0.84
STOCKS US: S&P 500 - 6556.37-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 52252.28+1.43 TOPIX - 3559.67+2.10
STOCKS CHINA:  HANG SENG - 25063.71+2.79 SSEC - 3881.28+1.78
STOCKS EUR:  FTSE100 - 9965.16+0.72 CAC40 - 7743.92+0.23
STOCKS EUR:  DAX - 22636.91-0.07
24/03/2026  CBA:  USD - 377.32-0.06 GBP - 505.87+5.28
24/03/2026  CBA:  EURO - 437.43+3.82
24/03/2026  CBA:  GOLD - 54181-1177 SILVER - 815.58-62.49
Ֆիլիպինների նախագահը արտակարգ դրություն է հայտարարել էներգամատակարարման խափանումների պատճառով
25/03/2026 11:10
Կիսվել

Ֆիլիպինների նախագահը արտակարգ դրություն է հայտարարել էներգամատակարարման խափանումների պատճառով

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը երկրում արտակարգ դրություն է հայտարարել էներգակիրների մատակարարման խափանումների պատճառով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի հետ հակամարտության ֆոնին:

«Էներգետիկայի նախարարն արձանագրել է, որ վերոնշյալ հանգամանքները ներկայացնում են էներգակիրների մատակարարումների խիստ ցածր մակարդակի անմիջական վտանգ, ինչպես նաև, որ անհրաժեշտ են շտապ միջոցներ՝ երկրի էներգամատակարարման կայունությունն ու բավարարությունը ապահովելու համար», – ասվում է նախագահի հրամանագրում։

Դրանում նշվում է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան դարձել է առանցքային գործոն, որը վտանգի տակ է դրել նավթի արդյունահանումն ու մատակարարումներն ամբողջ աշխարհում։

Մարկոս կրտսերն ընդգծել է, որ արտակարգ դրության հայտարարումը անհրաժեշտ էր, որպեսզի երկրի իշխանությունները կարողանան իրականացնել համակարգված միջոցառումներ՝ ապահովելու կայուն էներգամատակարարում՝ միաժամանակ մեղմելով տնտեսության վրա ազդեցությունը։

Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահը Bloomberg-ին հայտնել էր, որ երկրում կարող են չեղարկվել որոշ ավիաչվերթներ վառելիքի պակասի պատճառով։ Նա նաև նշել էր, որ չի բացառվում նավթի գնումը Ռուսաստանից։

Այն բանից հետո, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ, Հորմուզի նեղուցը փաստացի հայտնվեց Իրանի կողմից շրջափակման մեջ։ Հորմուզի նեղուցը, որը միացնում է Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսին, համարվում է աշխարհի կարևորագույն ծովային առևտրային ուղիներից մեկը և առանցքային է նավթի տարանցման համար։ Նեղուցով անցնում է աշխարհի նավթի և գազի մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդը։

24/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.32
-0.06
Եվրո (EUR)
437.43
+3.82
Ռուբլի (RUR)
4.6885
+0.0961
Լարի (GEL)
138.82
+0.05
54181
-1177
Արծաթ
815.58
-62.49