Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 431.00+0.00 EUR SELL - 436.50-0.50
OIL:  BRENT - 110.13+0.81 WTI - 111.51-0.03
COMEX:  GOLD - 4617.40-1.17 SILVER - 71.85-1.39
COMEX:  PLATINUM - 1979.70-0.18
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 159.56-0.01 EUR/GBP - 1.1526+0.11
FOREX:  EUR/USD - 1.1526+0.11 GBP/USD - 1.3215+0.20
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 53123.49+1.26 TOPIX - 3645.19+0.93
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3880.10-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
03/04/2026  CBA:  USD - 376.98+0.02 GBP - 498.86+1.76
03/04/2026  CBA:  EURO - 435.22+1.26
03/04/2026  CBA:  GOLD - 56230-1205 SILVER - 860.41-46.98
Սաուդյան Արաբիայի և Կատարի ոչ նավթային ոլորտներում իրավիճակը մարտին վատթարացել է՝ համավարակից ի վեր առավելագույն չափով
06/04/2026 15:09
Կիսվել

Սաուդյան Արաբիայի և Կատարի ոչ նավթային ոլորտներում իրավիճակը մարտին վատթարացել է՝ համավարակից ի վեր առավելագույն չափով

Սաուդյան Արաբիայի տնտեսության մասնավոր ոչ նավթային հատվածի գնումների ինդեքսը մարտին առաջին անգամ՝ համավարակային 2020 թվականի օգոստոսից ի վեր, իջել է 50 կետից ցածր՝ այն շեմից, որը բաժանում է գործարար ակտիվության վատթարացումը բարելավումից։

S&P Global-ի և Riyad Bank-ի հաշվարկներով՝ անցյալ ամիս ցուցանիշը փետրվարի 56.1 կետից նվազել է մինչև 48.8 կետ։

Սա ամենացածր մակարդակն է՝ 2020 թվականի մարտից ի վեր, երբ գրանցվել էր պատմական նվազագույնը։ Մարտին անկումը չափերով երկրորդն էր հաշվարկների ամբողջ պատմության ընթացքում (2009 թվականից սկսած)՝ զիջելով միայն նույն ամսվա համար՝ վեց տարի առաջ գրանցված անկմանը։

Ինդեքսի դինամիկան մեծապես արտացոլում է «կարճաժամկետ անորոշությունը՝ կապված տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության աճի հետ», – նշել է Riyad Bank-ի գլխավոր տնտեսագետ Նաիֆ ալ-Գաիթը։

Գործարար ակտիվության մակարդակը և նոր պատվերների ծավալը անցյալ ամիս նվազել են առաջին անգամ՝ 2020 թվականի օգոստոսից ի վեր։ Նոր արտահանման պատվերների ծավալը նվազել է գրեթե վերջին վեց տարվա ընթացքում առավելագույն չափով, մուտքային մատակարարումների ժամկետներն ավելացել են առաջին անգամ՝ 2021 թվականի օգոստոսից ի վեր և առավելագույնը՝ 2020 թվականի հունիսից հետո, իսկ ընթացիկ կատարման մեջ գտնվող պատվերների ծավալը հասել է առավելագույնի՝ 2018 թվականի հուլիսից ի վեր։ Ոլորտում լավատեսությունը մարտին եղել է ամենացածր մակարդակի վրա՝ 2020 թվականի հունիսից հետո։

Միաժամանակ արտադրության գործոնների ծախսերը թույլ պահանջարկի ֆոնին աճել են տարվա ընթացքում ամենադանդաղ տեմպերով։

Մինչդեռ Կատարի տնտեսության ոչ էներգետիկ հատվածի PMI-ը մարտին նվազել է մինչև 38.7 կետ՝ փետրվարի 50.6 կետից՝ ըստ S&P Global-ի հաշվարկների։ Ցուցանիշն ավելի ցածր է եղել միայն 2020 թվականի մայիսին։

Նոր պատվերների ծավալը կրճատվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում (2017 թվականից) ամենաբարձր տեմպերով, գնումների ծավալը առավելագույնն է՝ 2020 թվականի հունիսից ի վեր, պաշարների մակարդակը առավելագույնն է՝ 2022 թվականի նոյեմբերից ի վեր, իսկ արտադրության ծավալը նվազել է արդեն չորրորդ ամիս անընդմեջ և առավելագույն չափով՝ 2020 թվականի մայիսից հետո։

Արտադրության գործոնների գների աճը արագացել է՝ հասնելով վերջին 15 ամսվա առավելագույնին, այդ թվում՝ գնման գները՝ մինչև 2025 թվականի հոկտեմբերից ի վեր առավելագույն մակարդակը։ Աշխատավարձերի աճը եղել է նվազագույնը վերջին 20 ամիսների ընթացքում, իսկ աշխատատեղերի ստեղծման տեմպերը ամենացածրն են՝ վերջին 19 ամիսների ընթացքում։

Քատարական ընկերությունների 12 ամսվա կանխատեսումները դարձել են բացասական, իսկ հոռետեսության մակարդակը եղել է ռեկորդային։

03/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.98
+0.02
Եվրո (EUR)
435.22
+1.26
Ռուբլի (RUR)
4.6982
+0.0178
Լարի (GEL)
139.91
-0.02
56230
-1205
Արծաթ
860.41
-46.98