Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Նոյեմբերի 10-ին, ժամը 11-ն անց 20 ր. Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1-ն անց 20-ին:
Ինչպես տեղեկացնում են ՀԱԷԿ-ից, նախատեսված՝ անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումները ամբողջությամբ ներդրվել են, ինչպես նաև իրականացվել են վերալիցքավորման և պլանային վերանորոգման աշխատանքներ: