Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+2.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 85.76+1.35 WTI - 80.02+0.53
COMEX:  GOLD - 4027.50+0.47 SILVER - 58.51+1.72
COMEX:  PLATINUM - 1643.30+1.88
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.15-0.05 EUR/GBP - 1.1435+0.36
FOREX:  EUR/USD - 1.1435+0.36 GBP/USD - 1.34+0.28
STOCKS RUS:  RTSI - 882.48-0.83
STOCKS US: DOW JONES - 52508.27+0.02 NASDAQ - 26107.01+0.90
STOCKS US: S&P 500 - 7543.59+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 68751.51+1.49 TOPIX - 4088.12+1.22
STOCKS CHINA:  HANG SENG - 24681.10+1.40 SSEC - 3955.58-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 10529.39+0.30 CAC40 - 8366.85+0.03
STOCKS EUR:  DAX - 25147.03+0.13
15/07/2026  CBA:  USD - 367.25+0.51 GBP - 492.04+1.67
15/07/2026  CBA:  EURO - 419.29+1.57
15/07/2026  CBA:  GOLD - 48121+488 SILVER - 683.41-5.06
Իռլանդիան մտադիր է հրաժարվել ԵՄ-ի և ԱՄՀ-ի ֆինանսական օգնությունից
15/11/2013 11:37
Կիսվել

Իռլանդիան մտադիր է հրաժարվել ԵՄ-ի և ԱՄՀ-ի ֆինանսական օգնությունից

Իռլանդիայի կառավարությունը հաստատել է, որ մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ դուրս գալ Եվրամիության (ԵՄ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ֆինանսական օգնության ծրագրից: Այսպիսով, վերլուծաբանների սպասումները, որ Իռլանդիան Եվրոգոտու ճգնաժամային երկրներից առաջինը կհրաժարվի միջազգային վարկատուների աջակցությունից, կիրականանան:

Հատկանշական է, որ Իռլանդիայի կառավարությունը որոշել է հրաժարվել նաև «ապահովության» համար առաջարկվող վարկային գծից: Այն նախատեսվում է օգտագործել պետական փոխառությունների սպասարկման, ինչպես նաև կապիտալի մասնավոր շուկաներից նոր փոխառությունների ներգրավման հետ կապված խնդիրների դեպքում:

Իռլանդիայի կառավարության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ երկրի ֆինանսները գտնվում են վերահսկողության տակ: 2012 թվականին երկիրը հաջողությամբ վերադարձել է փոխառությունների շուկա: Բացի այդ, Իռլանդիայի դրամական պահուստները բավարար են, որպեսզի ապահովվի երկրի ֆինանսական պարտավորությունների կատարումը մինչև 2015 թվականը:

Սպասվում է, որ 2014 թվականին Իռլանդիային կհաջողվի երկրի բյուջեի պակասուրդը սահմանել ՀՆԱ-ի 4,8% մակարդակում, իսկ 2015 թվականին՝ հասցնել 3%-ից ցածր մակարդակի:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Իռլանդիան համաձայնել էր ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից առաջարկվող ֆինանսական աջակցության եռամյա ծրագրի շրջանակներում ստանալ 85 մլրդ եվրո գումարի չափով վարկ: Արտաքին ֆինանսական օգնությանը դիմելու պատճառը երկրի բանկային համակարգում ի հայտ եկած խնդիրներն էին:

Ներկայում Իռլանդիային դեռևս չի հաջողվել ամբողջությամբ դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Երկրի բանկային համակարգում խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կազմում է ավելի քան 25%: Գործազրկության մակարդակը գերազանցում է 13,7%-ը:

Չնայած ներկայիս ոչ այնքան հուսադրող տնտեսական ցուցանիշներին, վերլուծաբանները վստահ են, որ երկարաժամկետ հատվածում Իռլանդիայի տնտեսական մոդելը կտա դրական արդյունք: Իռլանդիայի տնտեսությունն ամենագրավիչներից մեկն է օտարերկրյա ներդրումների համար, ինչն էլ համարվում է երկրի մրցակցային առավելություններից մեկը:

15/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.25
+0.51
Եվրո (EUR)
419.29
+1.57
Ռուբլի (RUR)
4.6995
-0.0271
Լարի (GEL)
139.52
+0.21
48121
+488
Արծաթ
683.41
-5.06