Տնտեսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 113.16+3.70 WTI - 104.34+1.59
COMEX:  GOLD - 4519.50-1.35 SILVER - 73.14-2.35
COMEX:  PLATINUM - 1969.60-0.37
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.24+0.22 EUR/GBP - 1.1684-0.34
FOREX:  EUR/USD - 1.1684-0.34 GBP/USD - 1.352-0.39
STOCKS RUS:  RTSI - 1094.42-2.24
STOCKS US: DOW JONES - 48941.90-1.13 NASDAQ - 25067.80-0.19
STOCKS US: S&P 500 - 7200.75-0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 59284.92-1.06 TOPIX - 3727.21-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 25776.53-1.28 SSEC - 4112.16+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10363.93+0.00 CAC40 - 7976.12-1.71
STOCKS EUR:  DAX - 23991.27-1.24
30/04/2026  CBA:  USD - 370.78-0.41 GBP - 501.41-0.03
30/04/2026  CBA:  EURO - 434.41-0.14
30/04/2026  CBA:  GOLD - 53907-571 SILVER - 867.48-5.97
ԵՀ-ում հաստատել են ԱՄՆ-ի կողմից առևտրային համաձայնագրի պարտավորությունների խախտումների դեպքում արձագանքելու պատրաստակամությունը
05/05/2026 11:36
Կիսվել

ԵՀ-ում հաստատել են ԱՄՆ-ի կողմից առևտրային համաձայնագրի պարտավորությունների խախտումների դեպքում արձագանքելու պատրաստակամությունը

ԵՄ-ն կատարում է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, սակայն եվրոպական ավտոմեքենաների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացման նման սպառնալիքների դեպքում Բրյուսելը պատրաստ է պաշտպանել իր շահերը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմա Ռենյեն։

«Մենք կապի մեջ ենք մեր ամերիկացի գործընկերների հետ։ Մեր նպատակը նրանց պարտավորությունները հստակ տեսնելն է։ Մենք հանդես ենք գալիս հօգուտ այն բանի, որ տրանսատլանտյան հարաբերությունները լինեն կանխատեսելի և փոխշահավետ։ Սակայն մենք հստակ հայտարարում ենք, որ եթե Միացյալ Նահանգները ձեռնարկեն քայլեր, որոնք հակասում են մեր համատեղ հայտարարությանը, մենք առանց տատանվելու կդիմենք այլ տարբերակների՝ Եվրոպական միության շահերը պաշտպանելու համար», – նշել է նա։

Պատասխանելով հարցին, թե ինչու է անհրաժեշտ այդպիսի առևտրային համաձայնագիրն ԱՄՆ-ի հետ, եթե օվկիանոսի այն կողմից մշտապես հնչում են այն խախտելու սպառնալիքներ, նա ասել է, որ «սա առաջին դեպքը չէ, երբ մեզ սպառնում են, և առաջին դեպքը չէ, երբ մենք հայտարարում ենք, որ պահպանում ենք հանգստությունը և իրականացնում ենք համատեղ հայտարարությունը՝ ի շահ մեր ձեռնարկությունների և մեր քաղաքացիների, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող ձեռնարկությունների և քաղաքացիների»։

Նա նաև անվանել է Եվրամիությունը ամենահուսալի գործընկեր, որն անշեղորեն կատարում է կնքված համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները։

«Սա է պատճառը, որ առաջին օրից մենք իրականացնում ենք համատեղ հայտարարությունը և պատրաստ ենք շարունակել կատարել մեր պարտավորությունները։ Մենք գործում ենք դասական օրենսդրական ընթացակարգերին համապատասխան», – պարզաբանել է ԵՀ ներկայացուցիչը։

30/04/2026
դրամ
Դոլար (USD)
370.78
-0.41
Եվրո (EUR)
434.41
-0.14
Ռուբլի (RUR)
4.9378
-0.0088
Լարի (GEL)
137.88
-0.19
53907
-571
Արծաթ
867.48
-5.97