
Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու նիստին
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի նախագիծը սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելուն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մինչ այս կազմակերպվել են «Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց արդյունքներով՝ նախագծի վերաբերյալ սահմանված ժամկետում որևէ առաջարկություն և դիտողություն չի ներկայացվել:
Տեղի չեն ունեցել նաև հանրային բաց լսումները՝ մասնակցության դիմումների բացակայության պատճառով: