Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66262.16+0.62 TOPIX - 4111.02+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.97+0.56 SSEC - 3912.52+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
26/08/2026  CBA:  USD - 364.56-0.04 GBP - 496.57-0.49
26/08/2026  CBA:  EURO - 425.15-0.05
26/08/2026  CBA:  GOLD - 54097-572 SILVER - 795.44-10.11
Ասիայում չիպարտադրողների և արհեստական բանականության ոլորտի ընկերությունների բաժնետոմսերը նվազում են Broadcom-ի հետևից
04/06/2026 14:19
Կիսվել

Ասիայում չիպարտադրողների և արհեստական բանականության ոլորտի ընկերությունների բաժնետոմսերը նվազում են Broadcom-ի հետևից

Ասիական չիպարտադրողների և արհեստական բանականության ոլորտի ընկերությունների բաժնետոմսերը հինգշաբթի նվազել են՝ հետևելով Broadcom-ի անկմանը բորսայական հիմնական առևտրային նստաշրջանից հետո, երբ չիպերի մշակողը հրապարակել է եռամսյակային հակասական արդյունքներ և կանխատեսումներ։

Ճապոնական և հարավկորեական ընկերությունների բաժնետոմսերն ամենամեծ անկումն են գրանցել վերջին շաբաթների զգալի աճից հետո, որը պայմանավորված էր արհեստական բանականության շուրջ առաջացած մեծ հետաքրքրությամբ։

Ճապոնական SoftBank Group-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 10%-ով, իսկ տվյալների կենտրոնների բաղադրիչներ արտադրող Ibiden-ի բաժնետոմսերը՝ 8,4%-ով։ Socionext-ի և Taiyo Yuden-ի բաժնետոմսերը, որոնք նույնպես ընդգրկված են արհեստական բանականության տվյալների կենտրոնների մատակարարման շղթայում, նվազել են համապատասխանաբար 6,7%-ով և 3,2%-ով։

Հարավային Կորեայում հիշողության չիպերի խոշորագույն արտադրողներ Samsung Electronics-ի և SK Hynix-ի բաժնետոմսերը նվազել են 2–4%-ով, իսկ LG Electronics-ի բաժնետոմսերը՝ գրեթե 14%-ով։

Թայվանական Hon Hai Precision-ի բաժնետոմսերը նվազել են գրեթե 4%-ով, իսկ Wistron Corp-ի բաժնետոմսերը՝ 8%-ով։ Երկու ընկերություններն էլ արհեստական բանականության սերվերների առանցքային հավաքողներ են։

Աշխարհի խոշորագույն պայմանագրային չիպարտադրող TSMC-ի բաժնետոմսերը նվազել են 0,8%-ով։ Ավելի զգալի անկումը կանխել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սի Սի Վեյի հայտարարությունը, ըստ որի՝ արհեստական բանականության զարգացմանով պայմանավորված պահանջարկը առաջիկա տարիներին կմնա բարձր։

Արհեստական բանականության ոլորտի ընկերությունների և չիպարտադրողների բաժնետոմսերի անկումը հաջորդել է Broadcom-ի բաժնետոմսերի նվազմանը։ Ընկերության բաժնետոմսերը չորեքշաբթի ԱՄՆ շուկայի փակվելուց հետո կորցրել են 12%։

Թեև ընկերության ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի շահույթը փոքր-ինչ գերազանցել է սպասումները, հասույթը չի արդարացրել կանխատեսումները։ Broadcom-ը նաև անփոփոխ է թողել ընթացիկ եռամսյակում արհեստական բանականության չիպերի վաճառքից հասույթի կանխատեսումը՝ 16 մլրդ դոլար, ինչը ցածր է շուկայի 16,36 մլրդ դոլարի սպասումներից։

Չնայած ընկերության հիմնական բիզնեսը պահպանել է կայունությունը, հակասական արդյունքներն ու կանխատեսումները հնարավորություն են ստեղծել շահույթի ամրագրման համար, հատկապես հաշվետվության հրապարակումից առաջ բաժնետոմսերի զգալի աճից հետո։ Անկումը տարածվել է չիպարտադրողների ավելի լայն շուկայի վրա. ամերիկյան խոշոր չիպարտադրողների, այդ թվում՝ Intel-ի և AMD-ի բաժնետոմսերը նույնպես նվազել են բորսայական հիմնական առևտրային նստաշրջանից հետո։

Չիպերի և արհեստական բանականության ոլորտի ընկերությունների բաժնետոմսերը մայիսին տպավորիչ աճ են գրանցել՝ արագ զարգացող տեխնոլոգիաների նկատմամբ ուժեղացող լավատեսության ֆոնին։ Սակայն դա ոլորտը խոցելի է դարձրել շահույթի ամրագրման նկատմամբ, հատկապես Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածության պատճառով ռիսկային ակտիվների նկատմամբ ընդհանուր հետաքրքրության թուլացման պայմաններում։

26/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.56
-0.04
Եվրո (EUR)
425.15
-0.05
Ռուբլի (RUR)
4.3097
-0.0107
Լարի (GEL)
139.14
-0.24
54097
-572
Արծաթ
795.44
-10.11