Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+1.00
EUR BUY - 423.00-2.00 EUR SELL - 428.00-3.50
OIL:  BRENT - 92.78-2.80 WTI - 90.54-2.81
COMEX:  GOLD - 4337.10-2.19 SILVER - 68.94-6.56
COMEX:  PLATINUM - 1797.90-4.37
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.29+0.21 EUR/GBP - 1.1519-0.81
FOREX:  EUR/USD - 1.1519-0.81 GBP/USD - 1.3339-0.63
STOCKS RUS:  RTSI - 1098.13+0.39
STOCKS US: DOW JONES - 50866.78-1.35 NASDAQ - 25709.43-4.18
STOCKS US: S&P 500 - 7383.74-2.64
STOCKS JAPAN:  NIKKEI - 66588.12-1.31 TOPIX - 3949.09-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24961.95-1.15 SSEC - 4027.74-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 10368.05+0.07 CAC40 - 8218.24-0.32
STOCKS EUR:  DAX - 24759.05-0.75
05/06/2026  CBA:  USD - 368.54-0.05 GBP - 496.57+0.93
05/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
05/06/2026  CBA:  GOLD - 53284+614 SILVER - 870.65-10.37
The Economist-ը պատմել է «զումերական» սոցիալիզմի ալիքի մասին
08/06/2026 12:25
Կիսվել

The Economist-ը պատմել է «զումերական» սոցիալիզմի ալիքի մասին

Արևմտյան ժողովրդավարական երկրներում թափ է հավաքում նոր քաղաքական հոսանք՝ «զումերական» սոցիալիզմը։ Դրա կարգախոսները գրավիչ և պարզ են հնչում, սակայն, ինչպես նշում է The Economist-ը, նոր ձախերի առաջարկները հաճախ «միամիտ են և շատ դեպքերում անիրագործելի»։

Պարբերականը պատմական զուգահեռ է անցկացնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սոցիալիզմը փորձում էր զսպել կապիտալիզմը՝ ազգայնացման միջոցով։ Միլենիալների սերունդը ձգտում էր համակարգն ավելի «կանաչ» դարձնել՝ կոոպերատիվների և սուբսիդիաների օգնությամբ։ Ներկայիս ալիքը, սակայն, ավելի հեռուն է գնում։ Ժամանակակից ձախերը պահանջում են, որ պետությունն անմիջականորեն կարգավորի առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի և բնակարանի գները։ Այդ միջոցառումների ֆինանսավորումը «զումեր-սոցիալիստներն» առաջարկում են ապահովել բացառապես գերհարուստների հաշվին։

The Economist-ի տվյալներով՝ շարժումն արդեն ունի իր առաջնորդները։ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին սառեցրել է վարձակալության վճարները և բացում է համայնքային մթերային խանութներ։ Բրիտանական Green Party of England and Wales-ի առաջնորդ Զաք Պոլանսկին նախատեսում է սահմանել վարձավճարների վերահսկողություն և երիտասարդների համար անվճար դարձնել ավտոբուսային երթևեկությունը։ Կանադացի քաղաքական գործիչ Ավի Լյուիսn առաջ է մղում պետական մթերային ցանցերի գաղափարը:

Ամսագրի գնահատմամբ՝ նման գաղափարների համար հիմք է ստեղծում մակրոտնտեսական վիճակագրության և քաղաքացիների իրական զգացողությունների միջև գոյացած «աննախադեպ խզումը»։ Պաշտոնական տվյալներով՝ ՀՆԱ-ն և ֆոնդային շուկաները ռեկորդներ են սահմանում, գործազրկությունը մնում է ցածր մակարդակի վրա, սակայն մարդիկ շարունակում են խոր դժգոհություն զգալ։

The Economist-ը նշում է, որ սոցիալիստների նոր ալիքի և նախորդ սերունդների միջև հիմնական տարբերությունը «ո՞վ պետք է վճարի դրա համար» հարցի պատասխանն է։ Օրինակ, Բեռնի Սանդերսը ժամանակին առաջարկում էր եկամտահարկի հավելավճար տարեկան 29 հազար դոլարից բարձր եկամուտների համար, այսինքն՝ փաստացի ամերիկացիների մեծամասնության համար։ Ներկայիս ձախերը, հակառակը, կենտրոնացել են բացառապես գերհարուստների վրա։ Պոլանսկին առաջարկում է 1% հարկ՝ 10 միլիոն ֆունտից բարձր կարողության համար և 2%՝ 1 միլիարդ ֆունտից բարձր կարողության համար։ Մամդանին էլ Նյու Յորքում սահմանում է լրացուցիչ հարկ շքեղ անշարժ գույքի նկատմամբ։

Սակայն տնտեսագետների մեծ մասը այդ գաղափարները կենսունակ չի համարում։ Նրանց կարծիքով՝ վարձավճարների վերահսկողությունը կրճատում է բնակարանների առաջարկը և, ի վերջո, ավելի է արագացնում գների աճը։ Որոշ ձախ քաղաքական ուժերի կոչերը՝ դադարեցնել արհեստական բանականության զարգացումը, կարող են հանգեցնել նրան, որ ներդրումներն ու աշխատատեղերը տեղափոխվեն այլ երկրներ։ Ի վերջո, գերհարուստների հարկման վրա հիմնվելը նույնպես հուսալի ռազմավարություն չէ, քանի որ նրանք թվով քիչ են և կարող են պարզապես փոխել բնակության վայրը։

05/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.54
-0.05
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.0046
+0.0431
Լարի (GEL)
138.38
+0.02
53284
+614
Արծաթ
870.65
-10.37