Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 88.81-6.26 WTI - 86.30-6.03
COMEX:  GOLD - 4173.20+2.66 SILVER - 63.89-1.10
COMEX:  PLATINUM - 1742.50+4.57
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.23-0.16 EUR/GBP - 1.1573+0.25
FOREX:  EUR/USD - 1.1573+0.25 GBP/USD - 1.3414+0.28
STOCKS RUS:  RTSI - 1101.95-0.38
STOCKS US: DOW JONES - 50848.75+1.86 NASDAQ - 25809.66+2.54
STOCKS US: S&P 500 - 7394.30+1.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 64217.27+0.06 TOPIX - 3830.35-0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24249.29-0.65 SSEC - 3987.01-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10303.88+0.48 CAC40 - 8200.80+0.48
STOCKS EUR:  DAX - 24209.71+0.06
11/06/2026  CBA:  USD - 368.42-0.02 GBP - 492.28-1.06
11/06/2026  CBA:  EURO - 424.9-0.69
11/06/2026  CBA:  GOLD - 49405-1859 SILVER - 763.53-49.08
ՕՊԵԿ-ը 2026-ի համար նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը նվազեցրել է օրական 200 հազար բարելով
12/06/2026 13:05
Կիսվել

ՕՊԵԿ-ը 2026-ի համար նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը նվազեցրել է օրական 200 հազար բարելով

ՕՊԵԿ-ի վերլուծաբանները երկրորդ ամիսն անընդմեջ նվազեցնում են 2026 թվականի նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը։ Այժմ նրանք ակնկալում են, որ պահանջարկը կաճի օրական 0.97 միլիոն բարելով և կհասնի օրական 106.13 միլիոն բարելի, նշվում է կազմակերպության ամսական զեկույցում։

Նախորդ կանխատեսմամբ պահանջարկը պետք է աճեր օրական 1.17 միլիոն բարելով՝ հասնելով 106.33 միլիոն բարելի։ Այսպիսով, գնահատականը նվազեցվել է օրական 200 հազար բարելով։

Փոփոխության մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է Հնդկաստանում նավթի պահանջարկի գնահատականի վերանայումը։ Ըստ նոր կանխատեսման՝ 2026 թվականի արդյունքներով երկրում պահանջարկը կկազմի օրական 5.8 միլիոն բարել՝ աճելով 140 հազար բարելով, մինչդեռ նախորդ կանխատեսման համաձայն՝ աճը պետք է կազմեր 200 հազար բարել։

Չինաստանի համար պահանջարկի աճի գնահատականը նվազեցվել է օրական 30 հազար բարելով՝ մինչև 220 հազար բարել։ Արդյունքում երկրում միջին պահանջարկը կկազմի օրական 17.11 միլիոն բարել։

Մերձավոր Արևելքի երկրներում ՕՊԵԿ-ի վերլուծաբաններն այժմ ակնկալում են պահանջարկի նվազում՝ օրական 40 հազար բարելով՝ մինչև 8.78 միլիոն բարել։ Եվրոպայում ևս կանխատեսվում է ավելի մեծ անկում․ եթե նախորդ զեկույցում սպասվում էր օրական 30 հազար բարելի նվազում, ապա այժմ՝ 60 հազար բարել։ 2026 թվականին եվրոպական երկրների պահանջարկը կկազմի օրական 13.37 միլիոն բարել։

ՕՊԵԿ-ը նվազեցրել է 2026 թվականի բոլոր եռամսյակների պահանջարկի գնահատականները․

1-ին եռամսյակ՝ օրական 105.92 միլիոն բարել (նվազում՝ 130 հազար բարելով),

2-րդ եռամսյակ՝ 104.17 միլիոն բարել (նվազում՝ 400 հազար բարելով),

3-րդ եռամսյակ՝ 106.57 միլիոն բարել (նվազում՝ 190 հազար բարելով),

4-րդ եռամսյակ՝ 107.82 միլիոն բարել (նվազում՝ 90 հազար բարելով)։

ՕՊԵԿ-ի ներկայիս գնահատականներով՝ նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի.

2025 թվականին՝ օրական 105.16 միլիոն բարել (անփոփոխ),

2026 թվականին՝ 106.13 միլիոն բարել (նախկին 106.33 միլիոնի փոխարեն),

2027 թվականին՝ 107.86 միլիոն բարել (գրեթե անփոփոխ)։

Միաժամանակ կազմակերպության վերլուծաբանները կարծում են, որ 2027 թվականին համաշխարհային պահանջարկը կաճի օրական 1.73 միլիոն բարելով, ինչը 190 հազար բարելով ավելի է նախորդիվ կանխատեսված 1.54 միլիոն բարելից։

ՕՊԵԿ-ի գնահատմամբ՝ նավթի սպառման աճի հիմնական շարժիչ ուժը կմնան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունից դուրս գտնվող երկրները։ 2026 թվականին նրանց բաժին կհասնի օրական 0.91 միլիոն բարելի աճ (նախկինում՝ 1.06 միլիոն), իսկ 2027 թվականին՝ 1.52 միլիոն բարել (նախկինում՝ 1.35 միլիոն)։

Միևնույն ժամանակ, ՏՀԶԿ երկրների ներդրումը համաշխարհային պահանջարկի աճում կլինի համեստ․ 2026 թվականին՝ օրական ընդամենը 60 հազար բարել (ապրիլյան գնահատականը՝ 110 հազար), իսկ 2027 թվականին՝ 210 հազար բարել (նախկինում՝ 190 հազար)։

Նախնական տվյալներով՝ ապրիլին ՏՀԶԿ երկրների առևտրային նավթային պաշարները նախորդ ամսվա համեմատ նվազել են 48.4 միլիոն բարելով՝ հասնելով 2.748 միլիարդ բարելի։ Դա 6.9 միլիոն բարելով պակաս է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից, 53.7 միլիոն բարելով ցածր է վերջին հինգ տարվա միջին մակարդակից և 179.5 միլիոն բարելով ցածր՝ 2015-2019 թվականների միջին ցուցանիշից, որը համարվում է ՕՊԵԿ+ համաձայնագրի հենակետային մակարդակը։

Մասնավորապես, ապրիլին ՏՀԶԿ երկրներում նավթամթերքների պաշարները մարտի համեմատ նվազել են 48.4 միլիոն բարելով՝ մինչև 1.399 միլիարդ բարել, իսկ հում նավթի պաշարներն աճել են 4.2 միլիոն բարելով՝ հասնելով 1.348 միլիարդ բարելի։

11/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.42
-0.02
Եվրո (EUR)
424.9
-0.69
Ռուբլի (RUR)
5.0964
-0.0215
Լարի (GEL)
138.76
+0.07
49405
-1859
Արծաթ
763.53
-49.08