Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Համաշխարհային շքեղության շուկան կվերականգնվի՝ տպավորությունների նկատմամբ բարձր պահանջարկի շնորհիվ
26/06/2026 18:46
Կիսվել

Համաշխարհային շքեղության շուկան կվերականգնվի՝ տպավորությունների նկատմամբ բարձր պահանջարկի շնորհիվ

2026 թվականին ակնկալվում է համաշխարհային շքեղության շուկայի վերականգնումը, ընդ որում` աճի հիմնական շարժիչ ուժը կլինեն ոչ թե նյութական բարիքները, այլ տպավորությունները։ Այդ մասին հաղորդում է CNBC-ն՝ հղում անելով Bain & Co-ի և Altagamma-ի համատեղ հետազոտությանը։ Երկու տարվա անկումից հետո անհատական շքեղ ապրանքների վաճառքը կարող է աճել 1-4%-ով՝ հասնելով 365-373 միլիարդ եվրոյի (413.6-422.7 միլիարդ դոլար)։

ԱՄՆ-ն 2021 թվականից ի վեր առաջին անգամ դարձել է շքեղ ապրանքների վաճառքի աճի տեմպերով առաջատարը, մինչդեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է զսպել այդ տարածաշրջանի շուկայի զարգացումը։ Ապահովված սպառողների առաջնահերթությունները փոխվում են. ճանապարհորդությունները, տարբեր միջոցառումները և գաստրոնոմիական փորձառությունները դառնում են ավելի կարևոր, քան կարգավիճակ ընդգծող իրերի գնումը։

Փորձագետների կանխատեսմամբ՝ տպավորությունների հատվածն այս տարի կաճի 3-7%-ով, իսկ ժամանցի և հանգստի ոլորտում ամրագրումների թիվն արդեն ավելացել է մոտ 30%-ով։

«Շքեղությունն ավելի կապված է այն բանի հետ, թե մարդիկ ինչպես են ապրում, այլ ոչ թե այն բանի, թե ինչի են տիրապետում», – նշել է Bain & Co-ի ավագ գործընկեր Կլաուդիա Դ’Արպիցիոն։

Զեկույցում նաև նշվում է ոչ ավանդական և ավելի քիչ մարդաշատ ուղղություններով ճանապարհորդությունների աճող ժողովրդականությունը, որոնց նկատմամբ պահանջարկն ավելացել է 20%-ով։ Բացի այդ, ավելի տարածված են դառնում ընտանեկան ճանապարհորդությունները, երբ երիտասարդ սերունդը որդեգրում է ծնողների նախասիրություններն ու ճաշակը։

Գնորդները հատկապես մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ծովային կրուիզների, բարձրակարգ խոհանոցի և կերպարվեստի նկատմամբ՝ նախընտրելով իսկական, անհատականացված և բացառիկ փորձառություններ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58