Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.50-0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 72.44+0.70 WTI - 68.93+0.22
COMEX:  GOLD - 4129.00-1.09 SILVER - 61.92-0.77
COMEX:  PLATINUM - 1629.00-1.39
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.86+0.30 EUR/GBP - 1.1438+0.04
FOREX:  EUR/USD - 1.1438+0.04 GBP/USD - 1.3391+0.30
STOCKS RUS:  RTSI - 886.50-3.10
STOCKS US: DOW JONES - 53055.91+0.29 NASDAQ - 26121.16+1.12
STOCKS US: S&P 500 - 7537.43+0.72
STOCKS JAPAN:  NIKKEI - 68256.96-2.12 TOPIX - 4062.26-0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 23496.89-0.51 SSEC - 3990.24-1.26
STOCKS EUR:  FTSE100 - 10651.77-0.26 CAC40 - 8479.87-0.33
STOCKS EUR:  DAX - 25817.89+0.15
07/07/2026  CBA:  USD - 367.47+0 GBP - 491.86+1.66
07/07/2026  CBA:  EURO - 420.13+0.48
07/07/2026  CBA:  GOLD - 48923-274 SILVER - 733.32-2.25
Հայկական կոնյակի արտադրությունը 2026թ. հունվար-մայիսին աճել է 6․3%-ով
07/07/2026 19:29
Կիսվել

Հայկական կոնյակի արտադրությունը 2026թ. հունվար-մայիսին աճել է 6․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայկական կոնյակի արտադրության ծավալները կազմել են 5,914.4 հազար լիտր (100% սպիրտի)։ 2025թ. համադրելի ցուցանիշի (5,565.5 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները աճել են 6․3%-ով։

Հիշեցնենք, որ 2025թ.-ին արտադրվել է 14,396.9 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 27․4%-ով։ 2024թ.-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 16.98%-ով։ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։

2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը։

2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

07/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.47
+0
Եվրո (EUR)
420.13
+0.48
Ռուբլի (RUR)
4.8136
+0.0825
Լարի (GEL)
139.33
+0.13
48923
-274
Արծաթ
733.32
-2.25