2026թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը աճել է 34․7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 139,642.6 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 34․7%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 10․6%-ով և կազմել 5,430.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինը նվազել է 29․2%-ով՝ կազմելով 7,450.8 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 52․7%-ով և կազմել 598.4 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 34․4%-ով և կազմել 12,834.2 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 0․2%-ով՝ կազմելով 8,351.9 տոննա։
