Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2025-ին հեղուկացված բնական գազի փոխադրման համաշխարհային նավատորմն աճել է 8.4%-ով
08/07/2026 15:19
Կիսվել

2025-ին հեղուկացված բնական գազի փոխադրման համաշխարհային նավատորմն աճել է 8.4%-ով

2025 թվականին հեղուկացված բնական գազի փոխադրման համաշխարհային նավատորմն աճել է 8.4%-ով՝ հասնելով 804 նավի։ Այս մասին նշվում է Միջազգային գազային միության զեկույցում։ Կազմակերպության գնահատմամբ՝ մինչև 2031 թվականը կկառուցվի ևս 301 գազատար տանկեր։

«2025 թվականին ՀԲԳ-ի փոխադրման շուկան շարունակում էր զգալի ճնշման տակ մնալ, քանի որ հեղուկացված գազի մատակարարումների սահմանափակ աճը համընկավ նոր նավերի շահագործման հանձնման հերթական խոշոր ալիքի հետ։ Տարվա ընթացքում իրականացվել է ընդհանուր առմամբ 6870 առևտրային ՀԲԳ երթ, ինչը 2.8%-ով պակաս է 2024 թվականի ցուցանիշից։ Դա պայմանավորված է ավելի մեծ տարողությամբ նավերի օգտագործմամբ։ Միաժամանակ 2025 թվականի վերջի դրությամբ գործող ՀԲԳ փոխադրող նավատորմը հասել է 804 նավի», – նշվում է զեկույցում։

Սա 8.4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը․ միայն 2025 թվականին շահագործման է հանձնվել 79 նոր գազատար տանկեր։ Նավատորմի ընդլայնումն ավելի արագ է եղել, քան ՀԲԳ-ի համաշխարհային առևտրի աճը, ինչը նպաստել է բեռնափոխադրումների սակագների նվազմանը բոլոր հիմնական ուղղություններով։

2025 թվականի վերջի դրությամբ պատվերի փուլում էր ևս 301 նոր նավ, ինչը համարժեք է գործող նավատորմի 37.4%-ին։ Դրանցից 107 տանկեր նախատեսվում է շահագործման հանձնել 2026 թվականին, 96-ը՝ 2027 թվականին, 61-ը՝ 2028 թվականին, 25-ը՝ 2029 թվականին, իսկ 2030 և 2031 թվականներին՝ յուրաքանչյուր տարի 6-ական գազատար տանկեր։

Միությունը նշում է, որ ՀԲԳ փոխադրող նավերի կառուցման պահանջարկը պայմանավորված է աշխարհում հեղուկացված բնական գազի արտադրության նոր խոշոր հզորությունների գործարկման սպասումներով, որոնք առաջիկա տարիներին կավելացնեն միջազգային փոխադրումների ծավալը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52