
Բնապահպանության նախարարությունը բացահայտել է 6 մլն դրամը գերազանցող խախտումներ
աՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ Արագ արձագանքման խումբը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել է փայտանյութի, հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման և ապօրինի ձկնորսության տասը դեպք, որոնց վերաբերյալ կազմված արձանագրություններով Հայաստանի պետական բյուջե պետք է մուտք արվի 857.800 ՀՀ դրամ:
Վերոհիշյալ ժամանակահատվածում խումբը ստուգումներ է իրականացրել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի չորս մասնաճյուղերում: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 5.337.250 ՀՀ դրամի խախտումներ, ինչն ըստ կազմված արձանագրությունների՝ մուտք է արվելու պետական բյուջե: