Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Գյուղնախարարությունն առանձնացրել է 2014 թվականի առաջնային խնդիրները
26/12/2013 09:05
Կիսվել

Գյուղնախարարությունն առանձնացրել է 2014 թվականի առաջնային խնդիրները

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն ամփոփել է ընթացիկ տարվա արդյունքները և հրապարակել գալիք տարվա առավել առաջնային խնդիրները:

Նախարարությունից հայտնում են, որ գյուղատնտեսության ոլորտում 2014 թվականի քաղաքականությունն ուղղվելու է հետևյալ առաջնահերթ խնդիրների լուծմանը.

– Առանձնակի կարևորվելու է գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների, մասնավորապես, հողային ռեսուրսների, նպատակային և արդյունավետ օգտագործումը, ցանքատարածությունների ավելացումը:

– Առաջնահերթ խնդիր է մնում երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը:

– Խնդիրների մեջ առանձնանում է տնտեսավարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես, գյուղատնտեսությունում կոոպերացիայի, տնտեսավարողների համատեղ գործունեությունը խթանելու մեխանիզմների ներդրման միջոցով՝ արտադրության արդյունավետության բարձրացումը:

– Առաջնահերթ խնդիրներից է լինելու գյուղատնտեսական մշակաբույսերի, հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնաբուծության համակարգի զարգացումը, վերջինիս արդյունքում՝ բարձրորակ սերմերով հանրապետության ապահովվածության մակարդակի բարձրացումը:

– Խաղողագործության զարգացմանը կուղղվի խաղողի տեղական սորտերի կոլեկցիոն այգիների հիմնման ծրագիրը:

– Առաջնահերթ է համարվում անասնաբուծության տոհմային գործի կազմակերպումը, մասնավորապես, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավումը, արհեստական սերմնավորման գործընթացում արդյունավետ մեխանիզմների և տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև անաս-նաբուժական համակարգի կատարելագործումը:

– Գյուղատնտեսությունում տնտեսավարողների կայունության ապահովման նպատակով կշարունակվի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:

– Կշարունակվեն մատչելի պայմաններով գյուղատնտեսության կարևորագույն ռեսուրսների մատակարարման ծրագրերը, մասնավորապես դիզելային վառելանյութի, հանքային պարարտանյութերի, ընդ որում 2014 թվականին ազոտական պարարտանյութի հետ միասին կմատակարարվեն նաև պահանջվող քանակությամբ ֆոսֆորական և կալյումական պարարատանյութեր:

– Լուրջ խնդիրներից է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի խնայողաբար օգտագործումը, որին կնպաստի ձկնաբուծությունում կիսափակ տեխնոլոգիայի ներդրումը:

– Կարևորվում է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և քայլերի ձեռնարկումը:

– Բնական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների բացառման համար հրատապ է համարվում կարկտապաշտպան ցանցաշերտերի կիրառման տեխնոլոգիաների ներդրումը:

– Երկրի պարենային հաշվեկշռի բարելավման, սպառողների առողջության պահպանման, բուսաբուծական և անասնապահական ծագման արտադրատեսակների մրցունակության բարձրացման առումով շարունակվելու է սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավումը, մասնավորապես օրենսդրական հիմքերի կատա-րելագործումը, տեխնիկական բազայի ամրապնդումը և կադրերի ուսուցումը:

– Առաջնահերթ են նաև գյուղատնտեսության մեքենայական հավաքակազմի համալրման խնդիրները, որոնց լուծմանը կուղղվեն գյուղատնտեսությունը տեխնիկական միջոցներով ապահովելու տարբեր մատչելի մեխանիզմներ: Առանձ-նակի ուշադրություն կդարձվի հացահատիկահավաք կոմբայնների մատակարարման մատչելի մեխանիզմների ներդրմանը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12