2007-2008թթ. ֆինանսական ճգնաժամի հետևանքները դեռևս ամբողջովին հաղթահարված չեն
2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամի հետևանքները դեռևս ամբողջովին հաղթահարված չեն, ինչը կարող է առաջիկա տարիներին լուրջ սոցիալական խնդիրներ առաջացնել: Նման գնահատական է ներկայացված Համաշխարհային տնտեսական ֆորումի նոր՝ «Գլոբալ ռիսկեր – 2014» զեկույցում:
2014 թվականի համար զեկույցի հեղինակները որպես գլխավոր տնտեսական ռիսկեր առանձնացրել են գործազրկության բարձր մակարդակը, բնակչության տարբեր շերտերում եկամուտների միջև առկա մեծ տարբերությունը:
Զեկույցը կազմելու համար հարցումներ են իրականացվել տարբեր երկրներից շուրջ 100 վերլուծաբանների շրջանում:
Սպասվում է, որ զեկույցը պաշտոնապես կներկայացվի մի քանի օրից Դավոսում կայանալիք տնտեսական ֆորումի ժամանակ: