Ադրբեջանը մեծացրել է ոսկու արդյունահանման ծավալները
2013 թվականին Ադրբեջանն արդյունահանել է 1,619 տոննա ոսկի: 2012 թվականի համեմատ երկրում ոսկու արդյունահանման ծավալներն աճել են շուրջ 3,6%-ով: Այս մասին հաղորդում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները:
Նշենք, որ 2012 թվականին Ադրբեջանում արդյունահանվել էր 1,563 տոննա ոսկի: 2011 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր 12%-ով:
Ադրբեջանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գնահատմամբ՝ Ադրբեջանը «ունակ է» տարեկան արդյունահանել 10-15 տոննա ոսկի: