Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԱՄՆ-ն 2026-ին համաշխարհային հեղուկ ածխաջրածինների արդյունահանման անկման կանխատեսումը բարելավել է 420 հազար բարել/օր ծավալով
07/10/2026 11:08
Կիսվել

ԱՄՆ-ն 2026-ին համաշխարհային հեղուկ ածխաջրածինների արդյունահանման անկման կանխատեսումը բարելավել է 420 հազար բարել/օր ծավալով

2026 թվականին հեղուկ ածխաջրածինների համաշխարհային արդյունահանումը կնվազի օրական 5.2 մլն բարելով (նախորդ կանխատեսումը՝ 5.62 մլն բարել/օր), ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) ամսական զեկույցում։

Այսպիսով, գնահատականը բարելավվել է օրական 420 հազար բարելով։

Միաժամանակ, նոր զեկույցում փոքր-ինչ բարձրացվել է 2025 թվականի արդյունահանման գնահատականը՝ 106.24 մլն բարելից մինչև 106.29 մլն բարել/օր։ Իսկ 2026 թվականի համար այն ավելացվել է 100.62 մլն-ից մինչև 101.09 մլն բարել/օր։

Սակայն 2027 թվականի համար հեղուկ ածխաջրածինների արդյունահանման աճի կանխատեսումը միանգամից նվազեցվել է 0.8 մլն բարել/օրով՝ ինչպես 2026, այնպես էլ 2027 թվականների ցուցանիշների վերանայման հաշվին։ Եթե նախորդ զեկույցում վերլուծաբանները կանխատեսում էին օրական 9.26 մլն բարելով աճ, ապա նոր զեկույցում ակնկալվում է ընդամենը 8.46 մլն բարելով աճ՝ մինչև 109.55 մլն բարել/օր։

EIA-ն կարծում է, որ չնայած Մերձավոր Արևելքում հարձակումների հաճախականության աճին՝ տարածաշրջանից նավթի արտահանումը սեպտեմբերին ավելացել է։ «Արգելափակված» մատակարարումների ծավալը կազմել է օրական 4.8 մլն բարել՝ օգոստոսի 5.8 մլն բարելի դիմաց։ Մայիսին այդ ցուցանիշը հասել էր առավելագույն՝ 10.9 մլն բարելի/օր մակարդակի։

Ըստ գերատեսչության հաշվարկների՝ սեպտեմբերին Քուվեյթում արդյունահանումը նվազել է օրական 930 հազար բարելով՝ օգոստոսի 630 հազար բարելի համեմատ (փետրվարի համեմատ, երբ արդյունահանումը կազմում էր 2.56 մլն բարել/օր)։

ԱՄԷ-ն արդեն երեք ամիս՝ հուլիսից ի վեր, արդյունահանման սահմանափակումներ չի ունեցել՝ փետրվարին արձանագրված 3.6 մլն բարել/օր մակարդակի համեմատ։

Իրանը սեպտեմբերին ստիպված է եղել կրճատել արդյունահանումը օրական 1.2 մլն բարելով՝ օգոստոսի 900 հազար և հուլիսի 200 հազար բարելի համեմատ։ Փետրվարին երկրում նավթի արդյունահանումը կազմում էր 3.39 մլն բարել/օր։

Իրաքը սեպտեմբերին նվազեցրել է արդյունահանումը օրական 760 հազար բարելով։ Միաժամանակ, օգոստոսի գնահատականը էականորեն վերանայվել է՝ 1.16 մլն-ից մինչև 780 հազար բարել/օր։ Փետրվարին Իրաքը արդյունահանում էր օրական 4.4 մլն բարել։

Քաթարի սահմանափակումները սեպտեմբերին, ինչպես և օգոստոսին, կազմել են օրական 100 հազար բարել (օգոստոսի նախորդ գնահատականը՝ 200 հազար բարել/օր)։

Բահրեյնում սահմանափակումները սեպտեմբերին և օգոստոսին կազմել են օրական 80 հազար բարել (օգոստոսի նախորդ գնահատականը՝ 130 հազար բարել/օր)։ Փետրվարին երկիրը արդյունահանում էր օրական 193 հազար բարել։

Արդյունահանման ամենամեծ աճը սեպտեմբերին գրանցվել է Սաուդյան Արաբիայում, որը հուլիսից ստիպված է դիմակայել Եմենի հութիների հարձակումներին ինչպես իր էներգետիկ ենթակառուցվածքների, այնպես էլ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնող տանկերների վրա։

Սեպտեմբերին թագավորության «արգելափակված» արդյունահանման ծավալը կազմել է ընդամենը օրական 1.7 մլն բարել՝ օգոստոսի 3.27 մլն բարելի համեմատ (օգոստոսի նախորդ գնահատականը՝ 3.55 մլն բարել/օր)։ Փետրվարին երկիրը արդյունահանում էր օրական 10.5 մլն բարել։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը չորրորդ եռամսյակի համար «արգելափակված» ծավալը գնահատում է օրական 4.47 մլն բարել, իսկ 2027 թվականի առաջին եռամսյակի համար՝ 2.68 մլն բարել։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58