Դոնալդ Թրամփ․ ԵՄ-ն էներգակիրների դիմաց Ռուսաստանին վճարել է 250 մլրդ դոլար
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռուսական դիզելային վառելիքի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը օգուտ կբերի ամերիկացի ժողովրդին, մինչդեռ եվրոպական երկրները նույնպես շարունակում են գնել ռուսական էներգակիրներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի հետ համաձայնություն է կնքել դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին նա հայտարարել է հոկտեմբերի 9-ին։
Համաձայնագիրը նախատեսում է ռուսական դիզելային վառելիքի մուտքը համաշխարհային շուկաներ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչև 2027 թվականի ապրիլը պատժամիջոցներից հանել է ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները։ Թրամփի հայտարարության համաձայն՝ Մոսկվան մի քանի փուլով կմատակարարի ավելի քան 1.8 մլն տոննա վառելիք, որից հետո կարող է ուղարկել ևս 3 մլն տոննա։
«ԵՄ-ն էներգակիրների դիմաց Ռուսաստանին վճարել է 250 մլրդ դոլար, իսկ կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները չեն ցանկանում ուշադրություն դարձնել այս պատմությանը։ Ես ճիշտ ընտրություն եմ արել ամերիկացի ժողովրդի համար․ Ամերիկան՝ առաջին հերթին, միշտ»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ եվրոպական երկրները կեղծավորություն են ցուցաբերում՝ քննադատելով Ռուսաստանից ԱՄՆ դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։
«Այս հակամարտության սկզբից ի վեր եվրոպական երկրները Ռուսաստանին ավելի շատ գումար են վճարել, քան փոխանցել են Ուկրաինային, և դա այն պատճառով, որ չեն կարող մնալ առանց ռուսական էներգառեսուրսների»,- ընդգծել էր նա։
