
Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ
Այսօր՝ փետրվարի 18-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294159 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ hետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 796 000 000 դրամ, հետգնված ծավալը` 1 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 584 587 078 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 8.1900 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ: