2014-2016թթ. կդրսևորվեն նավթի միջազգային գների չափավոր աճի միտումներ
2014 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի շուրջ 61%-ը կբավարարվի ՕՊԵԿ անդամ չհանդիսացող երկրների կողմից: Նախորդ տարվա նկատմամբ աճը կկազմի 3.1%: Միևնույն ժամանակ, ՕՊԵԿ անդամ երկրների կողմից արդյունահանման ծավալների նկատմամբ միջին պահանջարկը կկազմի 36.1 մլն բարել/օրական: Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվետվության մեջ, որտեղ ներկայացվել է Էներգիայի միջազգային գործակալության կանխատեսումը:
Ըստ գնահատականների՝ 2014-2016թթ. համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց հիմնականում կդրսևորվեն նավթի միջազգային գների չափավոր աճի միտումներ: Թեև աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված ռիսկերը որոշակիորեն նվազել են, սակայն էներգակիրների միջազգային շուկայում վերջիններիս հետ կապված գնաճային ռիսկերը կպահպանվեն: