
2013թ.-ին ԱՄՆ-ից Հայաստան է ներմուծվել 137,5 մլն դոլարի արտադրանք
2013 թվականին ԱՄՆ-ից Հայաստան է ներմուծվել 137,5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 4%-ով: Արդյունքում, հաշվետու տարում ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանի ներմուծման համախառն ծավալի 3.1%-ը:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013 թվականին ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառության կառուցվածքում ներմուծումը կազմել է մոտ 60%:
Նշենք, որ 2012 թվականին ԱՄՆ-ից Հայաստան ներմուծման ծավալը կազմել էր մոտ 143,0 մլն ԱՄՆ դոլար: