
Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են ֆինանսական ոլորտի մասնագետները
Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի մասնագետները: Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` 2013 թվականին մեր երկրի ֆինանսական և ապահովագրական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 372 հազար դրամ, ինչն ավելի քան 2 անգամ գերազանցում է հանրապետական միջին աշխատավարձը, շուրջ 7 անգամ` նվազագույն աշխատավարձը:
Համեմատաբար բարձր աշխատավարձով առանձնանում են նաև հանքարդյունաբերության և հեռահաղորդակցության ոլորտները: 2013 թվականին հանքարդյունաբերական ընկերություններում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 328 հազար ՀՀ դրամ, իսկ տեղեկատվության և կապի ոլորտում` 324 հազար ՀՀ դրամ:
Նշենք, որ հաշվետու տարում մեր հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 151 հազար ՀՀ դրամ: