
OPEC-ը վերանայել է կանխատեսումները
Նավթ արդյունահանող երկրների OPEC կազմակերպությունը վերանայել է ընթացիկ տարում նավթի համաշխարհային սպառման կանխատեսումները։ Նոր կանխատեսման համաձայն՝ 2014 թվականին նավթի սպառումը կկազմի օրական 91,14 մլն բարել՝ նախորդ տարվա միևնույն ցուցանիշը գերազանցելով 1,27%-ով։
2014 թվականի փետրվար ամսվա արդյունքներով նավթի և գազի արդյունահանման ծավալներն աճել են 440 հազարով և կազմել օրական 91,33 մլն բարել։ Միևնույն ժամանակ, OPEC անդամ երկրներից նավթի մատակարարումների ծավալներն աճել են 258,6 հազար բարելով և կազմել օրական 30,115 մլն բարել։
Նշենք, որ ՕPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան: