
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն աճել է 2,7%-ով
2014 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն, 2013 թվականի միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել է 2,7%-ով։ Այս մասին է հաղորդում երկրի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հարկ է նշել, որ արդյունքները համընկել են փորձագետների կանխատեսումների հետ։
Միևնույն ժամանակ, սպառողական ծախսերն աճել են 0,2 տոկոսային կետով։
Նշենք, որ նախորդ տարվա արդյունքներով Բրիտանիայի տնտեսական աճը կազմել է 1,7%-ով՝ գրանցելով 2010 թվականից ի վեր առավելագույն արդյունքը։