Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Հունվար-փետրվարին պետբյուջեի եկամուտները կազմել են 159.2 մլրդ դրամ, ծախսերը` 139.7 մլրդ դրամ
15/04/2014 10:20
Կիսվել

Հունվար-փետրվարին պետբյուջեի եկամուտները կազմել են 159.2 մլրդ դրամ, ծախսերը` 139.7 մլրդ դրամ

2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 159.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 139.7 մլրդ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ` 2.3%-ով կամ 3.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի, շրջանառության հարկի և այլ եկամուտների աճի հաշվին:

Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ պետական բյուջեի եկամուտների 92.6%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 7.4%-ը` այլ եկամուտների հաշվին:

Նախարարությունից վստահեցնում են, որ պետական բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-փետրվար ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

Արդյունքում՝ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը հունվար-փետրվար ամիսների տվյալներով եկամուտների գծով կազմել է 66.3% և ծախսերի գծով՝ 52.4%:

ՀՀ 2014 թվականի հունվար-փետրվարին պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են 6% ով կամ 8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:

Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 147.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 65.9%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն գրեթե չեն փոփոխվել:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08