Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» համաձայն չէ ՏՄՊՊՀ-ի որոշման հետ
20/05/2014 19:03
Կիսվել

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» համաձայն չէ ՏՄՊՊՀ-ի որոշման հետ

ՀՀ Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը մայիսի 16-ին տուգանել է  Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ ընկերությանը 20 մլն դրամով:  Վարույթի, ինչպես նաև դրան հետևող տուգանքի պատճառ է դարձել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի մի քանի բնակիչների բողոքը, որոնք դիմել էին հանձնաժողով առ այն, որ ՀԷՑ-ի գործողությունների պատճառով չեն կարողանում տեղափոխվել իրենց բնակարաններ, քանի որ այնտեղ էլեկտրաէներգիա չկա:

ՀԷՑ-ը որոշ ժամանակ առաջ մանրամասն ներկայացրել է ընկերության դիրոքորոշումը ՏՄՊՊՀ-ին:

Նոր կամ վերակառուցվող սպառողների կայանքների միաց­ման տեխնիկական պայմանները բաշխման ցանցերին առաջադրում է բաշխ­ման գործունեության լիցենզիա ունեցող անձը, իսկ լրացուցիչ պայմանները` այն անձը, որի տեղակայանքներին միացվում է նոր կամ վերակառուցվող անձի կայանքները: Սպառողների բոլոր միացումները, ներառյալ` անհրաժեշտ նոր շինարա­րութ­յունը կամ էներգատեղակայանքների վերազինումը, կատար­վում են մատակարարման և օգտագործման կանոնների հա­մա­ձայն («Էներգետի­կա­յի մասին» ՀՀ օրենք, մ. 1, հ. 51),

Բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերը էլեկտ­րական ցանցին միացման համար դիմում ներկա­յացնում, մատա­կարարի հետ միացման պայմանագիր կնքում և միաց­ման վճարները վճարում է կառուցապատողը (ՀՀ հան­րային ծառայությունները կարգավորող հանձ­նաժողովի կող­մից 27.12.2006թ. № 358-Ն որոշմամբ հաս­տատ­ված էլեկտ­րա­կան էներգիայի մատակարարման և օգտա­գործ­ման կա­նոն­ների (այսուհետ՝ «ԷՄՕԿ») կ. 13.1),

Նախանշված իրավակարգավորումները, ինչպես նաև «Տնտե­սական մրցակցության պաշտպանության մա­սին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը հաշվի առնելով` գտնում ենք, որ Մատակարարի կողմից թույլ չի տրվել գերիշխող դիրքի չարաշահում, ավելին՝ Մատակարարը դիմողների հետ հարա­բե­րություններում գործել է բացառապես սահմանված օրենսդ­րա­կան պահանջների շրջանակում և զրկված է եղել Դիմող­նե­րի հետ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառ­ման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու պայմա­նագ­իր կնքելու իրավական հնարավորությունից: 

Տվյալ դեպքում միացման պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ միայն կառուցապատողը և անհիմն է Դիմողների (4 դիմող) այն փաստարկը, թե ՀԷՑ-ի կողմից կա­տար­վել են գործո­ղություններ, որոնք կարող են որակվել որպես  մե­նա­շ­նորհ (գերիշխող) դիրքի չարաշահ­ման:

Ավելին, ընկերությունը, իր և Դիմողների իրավա­հարաբերությունները կարգավորելու նկատառու­մներից ելնելով, նախա­պես ստանալով Դիմողների գրավոր համաձայ­նութ­յունը՝ 26.03.2014թ. դիմել է ՀՀ հանրային ծառա­յութ­յուն­ները կար­գա­վորող հանձնաժողով՝ բազմաբնա­կա­րան շեն­քի տեխնոլոգիական միացման աշխատանք­ների իրա­կա­նաց­ման վերաբերյալ անհատական որոշում կայաց­նելու խնդրան­քով: ՀԾԿՀ 09.04.2014թ. թիվ 79Ա  որոշումը նախատեսել է բոլոր անհրաժեշտ քայլերն ու գործողությունները, այդ թվում նաև այն, որ բազմաբնակարան շենքի սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման անհատական դիմումները ներկայացվում են սպառման համակարգի ընդհանուր օգտագործման էլեկտրական սարքավորումների՝ էլեկտրական ցանցին միացման վճարն ամբողջությամբ վճարելուց հետո: Սակայն, ի վերջո, սպառողները հրաժարվեցին ընկերության հետ պայմանագիր կնքելուց:

Սա միակ դեպքը չէ, երբ ընկերությունը մի շարք խնդիրներ է ունենում նորակառույց շենքի կառուցապատողի բացակայության պատճառով, և հարցեր են առաջանում խաբված գնորդների հետ: Նմանատիպ վիճակ է ստեղծվել նաև Երևանի Անտառային, Չաուշի, Այգեկցու  փողոցներում տեղակայված շենքերի միացման հետ կապված: Այնուամենայնիվ, ընկերությունը միշտ էլ ելքեր է փնտրել իրավիճակից դուրս գալու և սպառողներին էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Բոլոր գործընթացներն իրականացվել են ՀԾԿՀ-ի հետ համաձայնեցնելուց հետո: Այս առումով ՀԷՑ-ի համար անհասկանալի է նաև վերը նշված երկու պետական կառույցների միջև օրենսդրությամբ սահմանված իրավասությունների տարանջատման սահմանը, որն էլ Ընկերությունը պատրաստվում է հստակեցնել մոտ ժամանակներս:  

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88