Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Եգիպտացի գործարարներին հետաքրքրում են Հայաստանի հանքաարդունաբերության, զբոսաշրջության և ավիացիայի ոլորտները
04/06/2014 16:19
Կիսվել

Եգիպտացի գործարարներին հետաքրքրում են Հայաստանի հանքաարդունաբերության, զբոսաշրջության և ավիացիայի ոլորտները

Հունիսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Կարեն Ճշմարիտյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում երկօրյա տարածաշրջանային ճանաչողական այցով Երևանում գտնվող Կայուն զարգացման եգիպտական խորհրդի նախագահ Մոթազ Ռասլանի և նրա գլխավորած պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա էին Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:

Ողջունելով եգիպտացի գործարարներին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հույս է հայտնել, որ Հայաստան կատարած իրենց ճանաչողական այցը լավ նախադրյալներ կստեղծի հետագայում հայ-եգիպտական առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու և գործարար կապերը սերտացնելու համար: Ներկայացնելով երկրի տնտեսությունը, էկոնոմիկայի նախարարը նշել է, որ օտարերկրյա գործարարների համար Հայաստանում ստեղծված են լավ հնարավորություններ` ներդրումներ իրականացնելու, գործարար կապեր հաստատելու և գործարարությամբ զբաղվելու համար: Նախարարը մասնավորապես առանձնացրել է մի քանի ոլորտ, որոնք կարող են առավել հետաքրքել եգիպտացի գործարարներին,  դրանք են` հանքարդյունաբերությունը (հատկապես ոչ մետաղական), զբոսաշրջությունը, ակնագործությունը, ոսկեգործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները` մասնավորապես ինովացիոն ոլորտը: Կարեն Ճշմարիտյանը նաև տեղեկացրել է հյուրերին, որ Հայաստանը կարող է լավ հարթակ հանդիսանալ եգիպտացի գործարարների համար ինչպես եվրոպական, այնպես էլ  ԱՊՀ, իսկ առաջիկայում նաև Եվրասիական տնտեսական միության երկրների շուկաներ մուտք գործելու համար:

Հանդիպման ընթացքում Կայուն զարգացման եգիպտական խորհրդի նախագահ Մոթազ Ռասլանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ եգիպտական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առկա տնտեսական համագործակցությունը շարունակելու և զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես` եգիպտացի գործարարներին հետաքրքրում են հանքաարդունաբերության, զբոսաշրջության, ավիացիայի ոլորտները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև աշնանը Հայատանում հայ-եգիպտական գործարար համաժողով անցկացնելու  հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների դիվանագիտական խողովակներով փոխանակել տեղեկատվություն հնարավոր համագործակցության վերաբերյալ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58