Աճել է Հայաստանից թանկարժեք քարերի ու մետաղների արտահանումը
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին չորս ամսվա արդյունքներով մեր երկրի արտահանման հիմնական ցուցանիշներն` ըստ ապրանքային խմբերի: Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսներին հանրապետությունից արտահանվել է 74,4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 19.5%-ով:
Նշենք. որ 2013 թվականին մեր երկրից արտահանվել էր 188,06 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը 2012 թվականի համեմատ աճել էր շուրջ 8.7%-ով: