Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՊԵԿ. դասընթաց «Հարկային և մաքսային օրենսդրության դրույթներ ներմուծող կազմակերպությունների համար» թեմայով
05/06/2014 15:45
Կիսվել

ՊԵԿ. դասընթաց «Հարկային և մաքսային օրենսդրության դրույթներ ներմուծող կազմակերպությունների համար» թեմայով

«ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2014թ-ի հունիսի 17-ից 19-ը կազմակերպում է «Հարկային և մաքսային օրենսդրության դրույթներ ներմուծող կազմակերպությունների համար» թեմայով 3-օրյա դասընթաց: Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Արդշինինվեստբանկ ՓԲԸ  Հ/Հ  2470102790880000) մինչև 2014-ի հունիսի 16-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ԿԱ ՊԵԿ Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected]: Դասընթացի արժեքը 24.000 ՀՀ դրամ* է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 692:

Դասընթացի արժեքի մեջ ներառվում է ուսումնական նյութերի՝ «Հարկեր, տուրքեր և վճարներ (1-ին և 2-րդ մասեր)» ժողովածուի կամ համարժեք այլ գրականության տրամադրումը:

Դասընթացի 1-ին օր, հունիսի 17-ին

18:30-19:15    Թեմա 1. Ապրանքների ծագման երկիրը, դասախոս` Մ. Ուլիխանյան, Ս. Ներսիսյան
19:15-19:20    Ընդմիջում (Սրճադադար)
19:20-20:05    Թեմա 2.  Մաքսային արժեքի որոշման մեթոդները, դասախոս` Տ. Մինասյան, Վ. Ղազարյան
20:05-20:15    Ընդմիջում (Սրճադադար)
20:15-21:00    Թեմա 2.  Մաքսային արժեքի որոշման մեթոդները, դասախոս` Տ. Մինասյան, Վ. Ղազարյան

Դասընթացի 2-րդ օր, հունիսի 18-ին

18:30-19:15    Թեմա 3. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, դասախոս`Ա. Մաթևոսյան
19:15-19:20    Ընդմիջում (Սրճադադար)
19:20-20:05    Թեմա 4.  «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի շահութահարկի առանձնահատկությունները), քննարկում, հարց ու պատասխան, դասախոս` Ս. Զորյան
20:05-20:15    Ընդմիջում (Սրճադադար)
20:15-21:00    Թեմա 4.  «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի շահութահարկի առանձնահատկությունները), քննարկում, հարց ու պատասխան, դասախոս` Ս. Զորյան

Դասընթացի 3-րդ օր, հունիսի 19-ին

18:30-19:15    Թեմա 5. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ, դասախոս` Ա. Մաթևոսյան
19:15-19:20    Ընդմիջում (Սրճադադար)
19:20-20:05    Թեմա 6. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, դասախոս` Ա. Ալոյան
20:05-20:15    Ընդմիջում (Սրճադադար)
20:15-21:00    Թեմա 6. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, դասախոս` Ա. Ալոյան

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6