Հայաստանը 35%-ով կրճատել է ադամանդի արտադրության ծավալները
Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում մեր երկրում արտադրվել է 21,03 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 35%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Նշենք, որ 2013 թվականին մեր երկրում արտադրվել էր 94,4 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 41%-ով:
Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:
Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:
Հայաստանում մշակվող ադամանդի հումքը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից: